Ալիևն ասել է, որ ԱՄՆ-ն երաշխավորել է Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների իսկությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չափազանց կարևոր է համարել Հայաստանից Արցախում ականների տեղադրման քարտեզների ստացումը, առանց որի տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող է տևել 10 տարի: Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Եթե մենք ականազերծված բոլոր տարածքների քարտեզները ստանանք, դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ հակառակ դեպքում այս աշխատանքը կտևի, գուցե 10 տարի: Քանի որ ամեն ինչ ականապատված է», - ասել է Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս Ղարաբաղում ականազերծման ժամանակ օգտագործվում է 10 միավոր թուրքական MEMAT հակաականային սարքավորում:
Ալիևն անդրադարձել է հունիսի 12-ին 15 հայերի գերիների փոխանակումը Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի հետ:
«Ամերիկյան կողմը հանդես էր գալիս որպես երաշխավոր (քարտերի վավերականության-խմբ․), և որ ականների տեղերը ճիշտ են նշված: Հայաստանը մեզ տվել է Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզ, որից 54 հազարը հակատանկային է, մնացածը ՝ հակահետևակային ականներ», - ասել է Ալիևը:
Ալիևը հավելել է, որ պատերազմի ավարտից հետո ականի պայթյունի արդյունքում զոհվել և վիրավորվել է 144 ադրբեջանցի զինվորական և քաղաքացիական անձ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ․ «Շուշիի հռչակագրին» զուհագեռ ուշագրավ է Արցախում խաղաղապահների ռազմական վարժանքը
- Ալիևն ու Էրդողանը ժամանել են օկուպացված Շուշի
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան