Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
«Համձայն չեմ այն կարծիքի հետ, որ մեզանից պետք է վախենան, մեզ պետք է հարգեն, վախենալը միջազգային հարաբերություններում այնքան էլ լավ կատեգորիա չէ, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում, համաչափ է զարգանում, եթե ներսում աղքատությունը քիչ է, կամ չկա ընդհանրապես»,-Աշոցքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա կարևորեց տարածքային համաչափ զարգացումը, որը դաշինքի ծրագրային դրույթն է և նշեց, որ դրա համար պետք է բարելավվի կյանքի որակը, արժանապատիվ աշխատանքը, կենցաղային պայմանները, աշխատավարձերը բարձրացվեն և հայտարարեց, որ պետությունը պարտավոր է ապահովել այդ ամենը:
Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ ապագայում պետք է հասնել նրան, որ հեռավոր շրջաններում կյանքի պայմանները չտարբերվեն մայրաքաղաքին մոտ գտնվող բնակավայրերում ապրողների կյանքի պայմաններից, իսկ մինչ այդ պետք է լուծվի ապրելակերպի տարրական պայմանները:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը վստահություն հայտնեց, որ հունիսիս 20-ից հետո երկրում իշխանություն են ստաձնելու և շեշտեց, որ մարդկանց հոգսերի՝ պետության իրավասություններին վերաբերող մասը վերցնելու են իրենց վրա:
Նկատելով որ ներկայիս իշխանությունների էջն արդեն փակված է՝ Ռոբերտ Քոչարյանը դիմեց ժողվրդին՝ հայցելով նրանց աջակցությունը, որպեսզի նոր էջը բացելու հնարավորություն ունենա հենց «Հայաստան» դաշինքը:
«Մենք ակնկալում ենք ձեր վստահությունը և անելու ենք ամեն ինչ, ձեզ հուսախաբ չանելուհամար» հայտնեց ՀՀ երկրորդ նախագահը և խոստացավ իշխանությունը ստանձնելուց հետո շատ արագ վերականգնել հարգանքը երկրի նկատմամաբ, բանակը, տնտեսական վիճակը հանել ճգնաժամից և ապահովել երկնիշ թռիչքային աճ:
Հարակից հրապարակումներ`
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Փոխանցեք բոլորին,որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու․ Ռոբերտ Քոչարյան
- Ողջունում եմ մեր եզդի եղբայրներին․Մենք իրար պետք է լավ ճանաչենք․ Ռոբերտ Քոչարյան
- Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին