
ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը․դատարանը քննելու է այն․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է դատական նիստի նշանակման մասին։
«Ինչպես հիշում եք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դիմել դատարան:
ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը:
Այսօր՝ 16.06.2021թ. ժամը՝ 22:00-ին (Երևանի Գ.Նժդեհի 23 հասցեում) ՀՀ վարչական դատարանը, հինգ դատավորի կազմով, քննության է առնելու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը:
Վարչական դատարանը երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- գրել է բա: