Քաղաքական 12:17 16/06/2021 Հայաստան

Արթուր Վանեցյան. Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել  ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին։

Հարցազրույցի թարգմանությունը ներկայացրել է դաշինքի ֆեյսբուքյան էջը։

Հարց- Փաշինյանն իշխանության եկավ հայերի՝ փոփոխությունների ձգտման ալիքի վրա։ Եթե համեմատենք իրավիճակը պատերազմից առաջ և հետո, ապա ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում՝ կոռուպցիայի, կյանքի մակարդակի և տնտեսական զարգացման առումով։

Արթուր Վանեցյան- Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Բայց պետք է տարբերակենք փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները և իրական փոփոխությունները։ Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը պատված է բարի մտադրություններով։ Ցավոք, ունենք հենց այդ դեպքը։

Սպեկուլյատիվ հայտարարություններում խեղդվեց պայքարը հանցագործությունների, կոռուպցիայի դեմ։ Ավելին, քաղաքական կոռուպցիան երկրում հասել է աննախադեպ չափերի՝ ընդգրկելով տեղայնականությունը, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, միլիոնների հասնող անհիմն պարգևավճարները պետծառայողներին, խորհրդարանականներին` քաղաքական հավատարմության դիմաց, անհատական նվիրվածության սկզբունքով պետական բարձր պաշտոնների նշանակումը և այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։ 

Բացի իշխանությանը մոտ շրջանակից, որևէ մեկն իր կյանքը չբարելավեց։ Գների և աղքատության աճ, գործազրկություն, տնտեսության փլուզում, շանտաժ և ճնշում դատական համակարգի վրա, այլախոհության դեմ իրավապահ համակարգի օգտագործում, ծայրահեղ ոչ կոմպետենտություն բոլոր ոլորտներում։ Այս շարքը ևս կարելի է շատ երկար շարունակել։

Միաժամանակ, առերեսվում ենք ժողովրդավարության մակարդակի անկման, մարդու իրավունքների համատարած խախտումների, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, առաջատար մեդիա մենեջերների  վրա հարձակումների և իշխանության տարանջատման սկզբունքի համընդհանուր տապալման հետ, ինչը համակարգվում է ամենաբարձր մակարդակով։ Եվ այս ամենն իրականացվում է Փաշինյանի միակ բանաձևով, այն է՝ «պետությունը ես եմ»։

Այս և այլ երևույթները, որոնք ոչ մի աղերս չունեն 2018 թվականին լավ կյանքի, արդարության համար փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, հասարակության մեջ «նիկոլիզմ» անվանումն են ստացել։ Այս եզրույթը ծագել է Նիկոլ անունից։ «Նիկոլիզմը» կամ ինչպես համավարակից հետո են ՀՀ-ում կոչում՝ «նիկոլավիրուսը», ինքնատիպ մուտացիայի ենթարկված պոպուլիզմի մի ձև է, որը պատերազմի, ավերածությունների և անկման է հանգեցրել երկիրն ու հասարակությունը։

Կարճ ասած՝ Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, իսկ քաղաքացիները խաբվել են։ Եվ նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է։

Հարց- Ձեր կարծիքով ինչո՞ւ պարտություն կրեցիք Ղարաբաղյան պատերազմում։ Որո՞նք են հիմնական պատճառները։

Արթուր Վանեցյան- Պատճառները  բազմաթիվ են։ Բանն այն է, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։

Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը։

Միաժամանակ, իր քաղաքական ուժի կողմից բանակի և վաստակաշատ գեներալների նկատմամբ նպատակաուղղված արշավ էր իրականացվում։ Պաշտպանության  ոլորտում վարվում էր տարերային կադրային քաղաքականություն, տեղի էր ունենում գերակայությունների փոխարինում, անհասկանալի տրամաբանությամբ սպառազինությունների ձեռքբերման պլանների փոփոխություն։ Վերոնշյալը զուգակցվում էր արտաքին քաղաքականության մեջ վստահության մակարդակի անկմամբ և գործընկերային հարաբերությունների փլուզմամբ, ինչպես նաև ներքին պետական ինստիտուտների կազմաքանդմամբ։

Այս իրավիճակում Ադրբեջանը, ինչպես ասում են, որսաց պահը, երբ Հայաստանը և Արցախը հայտնվեցին մի իրավիճակում, որ կարելի էր պատերազմ հրահրել՝ որոշակի հաջողության հույսով։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ այսօր, խոսելով Ղարաբաղում պատերազմի արդյունքների մասին, հաճախ է հնչում «նախապատրաստված պարտություն» ձևակերպումը։

Հարց- Դա եղավ հիմարությա՞ն արդյունքում, թե՞ կանխամտածված, ցույց կտա հատուկ քննությունը, որն, անխոս, սկիզբ կառնի իշխանափոխությունից հետո։ Ընդ որում, այդ պարտությունը շարունակվում է մինչ օրս։

Արթուր Վանեցյան- Պատերազմը և պարտությունը, ինքնին, արդյունք են «կազմակերպված անկազմակերպության»։ Բանակային ստորաբաժանումները, թիկունքը, մոբիլիզացիան, բոլոր գործընթացներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին պատերազմի ժամանակ, ինչպես հարկն է, պատշաճ կազմակերպված չէին։ Կարծում եմ՝ հետաքննությունը կբացահայտի դրա պատճառները, և ամեն բան իր տեղը կընկնի՝ արդյո՞ք դրանք կանխամտածված գործողություններ էին, թե՞ անգործություն, կամ ապիկարության և ոչ կոմպետենտության հետևանք։

Փաստն այն է, որ պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության արդյունք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի։

Հարց- Ինչպե՞ս եք Դուք տեսնում Ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումը, ի՞նչ հեռանկարներ կան։

Արթուր Վանեցյան- Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այն կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ երաշխավորված կլինի այդ տարածքում ապրող արցախցիների իրավունքների իրականացումը և արժանապատիվ կյանքի իրավունքը։

Իրականության մեջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրահրեց և սանձազերծեց պատերազմ՝ խախտելով ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից հաստատված երկու ամենակարևոր  սկզբունքները՝  ուժի չկիրառման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը։

Սանձազերծված պատերազմը, ինչպես հայտնի է, պարունակում էր ահաբեկչական բաղադրիչ, քանի որ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ներգրավված էին մեծ թվով իսլամիստ ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։ Դա միանշանակ արձանագրված էր ոչ միայն հայկական կողմից, այլ նաև այդ մասին ուղիղ հայտարարում էին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն։
Առաջին պլան է մղվում Ադրբեջանի պատասխանատվության հարցը պատերազմի սանձազերծման համար, որը հազարավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ։

Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները կանգնեցվել էին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր խաղաց պատերազմը դադարեցնելու հարցում։ Սակայն վերոնշյալ հայտարարությունը հրադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ հատուկ նշել, որ քաղաքական կարգավորման հարցը ներկայումս բաց է։ Եվ այն պիտի պարունակի պատասխանատվություն պատերազմը սանձազերծելու համար՝ հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։ Ուստի Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հարց- Ղարաղյան պատերազմը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ եզրակացություններ խորհուրդ կտայիք անել Ուկրաինային՝ հաշվի առնելով, որ մենք էլ ունենք անավարտ հակամարտություն Դոնբասում։

Արթուր Վանեցյան- Խորհուրդ չեմ տա։ Ուղղակի կհիշեցնեմ հայտնի ճշմարտություն՝ ցանկացած բանակցություն ավելի օգտակար է, իմաստավորված և արժեքավոր, քան դրա բացակայությունը և ինչպես հետևանք՝ ռազմական գործողությունները։

Եվ սա ոչ թե տեսական մտորում է, այլ ծայրաստիճան պրագմատիկ մոտեցում, ընդ որում՝ շատ կարևոր է, որ ոչ մի կողմին չթվա, թե հակամարտությունը կարելի է լուծել հակառակորդին ոչնչացնելով կամ ապահովելով միակողմանի, ամբողջական և վերջնական հաղթանակ։ Որպես կանոն՝ պատերազմները չեն նպաստում հակամարտությունների լուծմանը, պատերազմները միայն հանգեցնում են ողբերգությունների, ցավի, կորուստների և նյութական վնասների, բայց դրանք չեն լուծում հիմնական խնդիրը՝ հակամարտությունը։

Այն պետք է կարգավորել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Ընդ որում, ցանկալի է, որ երկխոսության մասնակից դառնան հակամարտող կողմերը։ Ինչպես պատմությունն է վկայում, ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է։

Գործնականում ցանկացած հակամարտություն կարող է կարգավորվել, եթե կա հարգանք կողմերի դիրքորոշումների նկատմամբ և այնպիսի լուծումների որոնում, որը միաժամանակ հաղթող կդարձնի բոլոր կողմերին։ Շատ կարևոր է գիտակցել, որ որևէ աշխարհաքաղաքական բախում և թեժացում չի կարող լուծել մեր ժողովուրդների, մեր հասարակության և քաղաքացիների խնդիրները։ Առաջնահերթություն պետք է լինի հենց ինքը՝ մարդը, անկախ նրանից, թե սահմանի որ կողմում է գտնվում։ Կարող եմ միայն ցանկանալ երկարատև և արդար խաղաղութուն բոլորին և հատկապես գործընկեր պետություններին, որտեղ կան մարդիկ, որոնք տառապում են հակամարտությունների հետևանքով, և որտեղ այդ հակամարտությունները դեռ վերջնականապես լուծված չեն։

Հարց- Փաշինյանին Ուկրաինայում հաճախ համեմատում են Զելենսկու հետ, որքանո՞վ են տեղին այդ համեմատությունները։

Արթուր Վանեցյան- Ես անձամբ, առավել ևս մոտից ծանոթ չեմ Ուկրաինայի նախագահին։ Եվ չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին քաղաքական տեսանկյունից, ինչպես նաև տարբեր քաղաքագիտական, տեսական և գործնական հիմնավորումների առումով։ Ես կանդրադառնամ մարդկային կողմին։ Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը Փաշինյանի հետ որևէ զուգահեռ անցկացնելու առիթ չունենա, քանի որ ես անձամբ շատ լավ ճանաչում եմ նրան։

Հնարավոր է, որ որոշակի առումով նրանք եկան իշխանության նույնանման միջավայրում, քանի որ երկուսն էլ եկան հասարակական սպասումների, նախկին իշխանությունից դժգոհության և արդարության սպասումների ալիքով։ Սակայն, իբրև քաղաքական գործիչներ, ներկա պահին նրանց միջև չկա  և ոչ մի հատման կետ, քանի որ Փաշինյանի դեպքում գործ ունենք մարդու հետ, որը դավաճանեց Հայաստանի ազգային շահերը, և նրան չի կարելի համեմատել որևէ այլ քաղաքական գործչի հետ։

Հարց- Որքա՞ն է Սորոսի ազդեցությունը Փաշինյանի քաղաքականության և Հայաստանում իրավիճակի վրա։

Արթուր Վանեցյան- Այժմ դժվար է այն գնահատել։ Սակայն մենք հասկանում ենք, որ «Սորոս» համընդհանուր հասկացությունն օգտագործվում է նաև պայմանականորեն՝ նկատի ունենալով բոլոր այն ազդեցության խմբերը, որոնք այս կամ այն երկրում և հասարակության մեջ գործունեություն են իրականացնում հասկանալի նպատակների և թիրախների իմաստով։

Այդ ցանցերի գործունեությունը՝ «քաղաքացիական ակտիվիզմ» լեգենդի ներքո, երկար տարիների ընթացքում ձևախեղել է հասարակական գիտակցությունը և լուրջ ազդեցություն է թողել ինչպես Հայաստանի հասարակական տրամադրությունների, այնպես էլ փաշինյանական կառավարության բոլոր որոշումների վրա, որոնք, ի վերջո, փլուզեցին պետության հիմքերը, սոցիալական էթիկան և ազգային արժեքները, ինչի հետևանքը եղավ պատերազմում պարտությունը։

Այսինքն՝ տեղի է ունեցել ոչ թե իրավիճակային ներգործություն, այլ Հայաստանում երկար տարիների ընթացքում ձևավորվել էին ցանցեր, ազդեցության խմբեր և քաղաքացիների սպասումներ, որոնք հանգեցրել են հայտնի ողբերգական ելքին։ Ակնհայտ է, որ 2018  թվականին հայ հասարակության մի զգալի հատված, ինչպես պարզվեց, խաբված էր՝ չգիտակցելով, չհասկանալով, չխորանալով՝ ում և ինչ արժանիքների համար է բերում իշխանության։ Սա էլ է վերոնշյալ ազդեցության հետևանք։ Կրկնեմ՝ ազդեցության, որը գործադրվում էր երկար տարիների ընթացքում։ Եվ օրգանական կապն այստեղ ակնհայտ է, այն մինչև օրս էլ գոյություն ունի։

Հարց- Դուք գլխավորում էինք Հայաստանի պետական անվտանգության կառույցը՝ Փաշինյանի կառավարման առաջին տարվա ընթացքում, հետագայում հրաժարական տվեցիք։ Ի՞նչը Ձեզ դրդեց լքել պաշտոնը, և ինչո՞ւմ էին Ձեր հակասությունները Փաշինյանի հետ։

Արթուր Վանեցյան- Նախևառաջ, դա ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի իմ առաջին դիմումը չէր։ Հասկանալի պատճառներով այն ժամանակ՝ 2019 թվականի սեպտեմբերին, դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ կանգնեցնելու իշխանությունը զավթած պոպուլիստին և նրա ոչ կոմպետենտ, տարատեսակ ազդեցությունների տակ ընկնող թիմին։

Իմ հայտարարության մեջ ասված էր․ «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ դառնա։ Կա՛նգ առ։ Բոլոր այլ դեպքերում կհաղթի պարտքը հայրենիքի նկատմամբ։ Խաղաղություն և անվտանգություն մեր երկրին»։

Տարերային որոշումները, գործողություններում անվստահությունը, առաջնահերթն ու երկրորդականը տարբերակելու անկարողությունը և Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքները ոչ մի ընդհանրություն չունեն սպայի պատվի ու արժանապատվության հետ։

Իմ հրաժարականին նախորդել են հարյուրավոր օրերի աշխատանք և պարզաբանումներ, սակայն Նիկոլը ոչինչ չէր լսում կամ չէր ուզում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, պայմանավորվածություններին և էթիկային չհետևել, ընկնել վերնագրերի, իրավիճակային լուծումների և միանգամյա արդյունքների հետևից՝ առանց մտածելու երկրի և ժողովրդի համար դրանց հետևանքների մասին։

Անկեղծ ասած՝ դեռ 2018 թվականին ես հուսով էի, որ պոպուլիստ Փաշինյանին հնարավոր է ուղղել, պետական և կառուցողական հունի մեջ դնել, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ի վիճակի չէ մի երկրի առաջնորդ լինել, որն ունի բազում խնդիրներ տնտեսության և անվտանգության ոլորտում։

Արդյո՞ք ես ունեի հատուկ կարծիք ինձ հասնող տեղեկատվության արդյունքում․ այո՛, ունեի։ Ես պարբերաբար հայտնում էի դրանք Փաշինյանին, մենք շփվում էինք բավականին հաճախ և սերտ, քանի որ ապրում էինք միմյանց հարևանությամբ։ Դա նրա մոտ հաճախ լարվածություն էր առաջացնում, և որպես վերջնարդյունք՝ նա ստացավ իմ հրաժարականի դիմումը, սակայն եզրահանգումներ չարեց։ Այդ իսկ պատճառով, ինչպես և խոստացել էի իմ հայտարարության մեջ, շարունակում եմ իմ պարտքը կատարել հայրենիքի առաջ, բայց արդեն «Հայրենիք» ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակում։

Հարց- Ինչպե՞ս կնկարագրեիք նախընտրական իրավիճակը Հայաստանում։ Ո՞ւմ միջև կընթանա հիմնական պայքարը։

Արթուր Վանեցյան- Համընդհանուր հարթության մեջ պայքարը գնում է Փաշինյանի, նրա  թիմի և արբանյակների միջև մի կողմից, և բոլոր այն ուժերի, որոնք դեմ են ներկա իշխանության վերարտադրությանը, որոնց համար դա սկզբունքային և իրական հարց է։

Տեղային մակարդակում դա ներկայիս իշխանությունը և նրա «հաճախորդներն» են՝ Փաշինյանի ընդհանուր ղեկավարության ներքո, իսկ նրանց դեմ ելույթ են ունենում մի քանի միավորումներ, որոնք ունեն ակնհայտ և շոշափելի ներուժ և ի վիճակի են հիմնական պայքար մղել հաղթանակի համար։ Նրանց թվում, բնականաբար, այն ուժերն են, որոնք ես եմ ներկայացնում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Ազդեցության և վստահության մեծ պաշար ունեն նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և նրան սատարող քաղաքական ուժերը, ինչպես նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Խորին հարգանք տածելով Փաշինյանի հետ չհամագործակցող մնացած ուժերի նկատմամբ՝ կարծում եմ, որ այդուհետ մենք գործ ունենք ըստ նվազման կարգի ազդեցության և հնարավորութունների հետ։

Հարց- Ինչպիսի՞ն են Փաշինյանի՝ իշխանության մնալու շանսերը, և ինչպե՞ս եք դուք գնահատում Ձեր քաղաքական ուժի շանսերը։

Արթուր Վանեցյան- Իմ նշած երեք դաշինքները ամենաուժեղ խաղացողներն են քաղաքական դաշտում, և նրանք լավ շանսեր կունենան։ Իմ կարծիքով՝ Փաշինյանն իշխանության մնալու շանսեր չունի, դա ակնհայտ է բոլորի համար՝ նույնիսկ արդեն հենց իր՝ Փաշինյանի։ Նրան մերժում է հասարակության ճնշող մեծամասնությունը։ Մենք գիտակցում ենք, որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունից զուրկ Նիկոլը, այնուամենայնիվ, տիրապետում է որոշակի վարչական և ուժային լծակների։

Նա արդեն սպառնում է համայնքների ղեկավարներին, որոշակի գործողությունների է դրդում ուժայիններին և ծառայողներին՝ փորձելով բոլոր միջոցներով վերարտադրել իր իշխանությունը՝ կանգ չառնելով որևէ բանի առաջ։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ պաշտպանենք քաղաքացիների ձայնը և նրանց կամարտահայտման իրավունքը։ Ես ինքս աշխատում եմ իմ ներկայացրած ուժի հաղթանակի համար։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, կարծում եմ, որ այն ծանրակշիռ ներկայություն կունենա խորհրդարանում։

Հարց- Ինչպիսի՞ն է Արևմուտքի և Ռուսաստանի դերն այս ընտրություններում։ Ո՞ւմ են նրանք սատարում։

Արթուր Վանեցյան- Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ցանկացած արտաքին դերակատար առանձին և տարբերակված կերպով ունի իր հետաքրքրությունները, որոնց համաձայն էլ իրականացնում է որոշակի քայլեր։ Մի բան կարող եմ հստակորեն ասել՝ իրեն հարգող և ոչ մի ուժ չի սատարի Փաշինյանին՝ նույնիսկ իր սեփական շահերից ելնելով։ Հայաստանի ժողովուրդն է այժմ որոշում ընդունում, և աշխարհը պետք է ընդունի այդ որոշման արդյունքները։

Ընդհանուր առմամբ, ինչի՞ վրա կազդի Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքը։ Ինչպե՞ս այն կարող է փոխել երկրի քաղաքականությունը, հարաբերությունները հարևանների հետ, և ինչպե՞ս կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։

Ընտրությունները և դրանց արդյունքները կազդեն առանց բացառության ամեն ինչի վրա՝ սկսած կենսապահովման անվտանգությունից, վերջացրած սոցիալ-տնտեսական իրավիճակով և բարեկեցությամբ։ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից՝ Հայաստանը կվերականգնի պետականությունը և առաջին հերթին հասարակական համերաշխությունը։ Ինչ վերաբերում է հարևանների և աշխարհի հանդեպ մեր քաղաքականությանը, ապա ընտրությունների արդյունքում ներկա իշխանության հեռացմամբ Հայաստանը պետք է վերականգնի արժանապատվությունը, իմիջը, կանգնեցնի անվերջ պարտությունները և ռացիոնալ ու կանխատեսելի գործընկերոջ դերում զարգացնի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։

Ընդ որում, երբեք չի կարելի անել այն, ինչ անում են այս իշխանությունները՝ փորձելով դիվիդենտներ քաղել տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետաքրքրությունների բախման հաշվին։ Հակառակը՝ հարկավոր է անել ամեն հնարավորը՝ մեր արտաքին քաղաքականությունը և գործընկերությունը կառուցելու այնպես, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ վստահության և ուժային կենտրոնների հետաքրքրությունների համընկնման կետերում։

Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյունքն ինչպես կազդի Ղարաբաղյան հակամարտության վրա, կրկնեմ՝ առաջինը մենք կհեռացնենք այս ապիկարներին, ստախոսներին և կապիտուլյանտներին,  կվերականգնենք մեր ոգին, կուղղենք մեր մեջքը և խաղաղ գործընթացների միջոցով կհասնենք Ղարաբաղյան խնդրի իրական քաղաքական հանգուցալուծմանը՝ հաստատելով երկարատև և կայուն խաղաղություն տարածաշրջանում։

Այո՛, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, իսկ դրա համար հարկավոր է առանց ձեռքերը ծալելու քրտնաջան աշխատել բոլոր ոլորտներում, որոնցում աղետալի իրավիճակ է։ Միայն այդ դեպքում մենք շոշափելի արդյունքների կհասնենք Հայաստանի բարեկեցության ճանապարհին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}