Հազար և ավելի դոլարները, որ ծախսում են ֆեյքեր պահելու համար, մեզնից գողանալու հաշվին է. Արթուր Վանեցյան
«Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ կոռումպացվածներն ու թալանչիներեն իրենք են»,- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի շրջանակում Կոտայքի մարզ քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ նրանք շատ խորամանկ են, խորամանկ ձևերով են թալանում մեզ բոլորիս։
«Պարզ օրինակ. գնում են քարոզարշավի, տեսաք՝ ինչքան մարդիկ ենք իրենց հետ տանում տարբեր մարզեր, տարբեր բնակավայրեր, ինչքան մեքենաներ են ուղեկցում այս կապիտուլյանտին և այդ ամենն արվում է մեր բոլորի գումարներով, պետբյուջեի հաշվին»,- ասել է Ա. Վանեցյանը։
Արթուր Վանեցյանի խոսքով, տպավորություն են ստեղծում, որ ունեն տասնյակ հազարավոր աջակիցների բանակ, բայց իրականում այդպես չէ։
«Հազար և ավելի դոլարները, որ ծախսում են ֆեյքեր պահելու համար, եթե մենք հաշվենք և հասկանանք, թե այդ գումարով քանի ուսուցչի կամ քանի բժշկի աշխատավարձ կարող են բարձրացնել, կհասկանաք, որ նրանք այդ տպավորությունը ստեղծում են մեր բոլորի հաշվին, մեզնից գողանալու հաշվին։
Դրա մասին կարող ենք խոսել շատ երկար, կարող ենք խոսել նրանց անհիմն բաժանված պարգևավճարների մասին, նրանց չհիմնավորված ծախսերի մասին անգամ պատերազմի ժամանակահատվածում։ Խոսք կա՝ գողն առաջինն է գոռում գողացան, որ իրեն չմեղադրեն»,- ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանում մեծացնում են ռազմական բյուջեն, Հայաստանում քայքայում են զինված ուժերը
- Արթուր Վանեցյան. Արցախի հարցը փակված չէ
- Վանեցյան. Նիկոլին ծնկի ենք բերելու ժողովրդի և եկեղեցու առջև
- Արթուր Վանեցյան. Հիմա կապիտուլյանտի խմբակի անդամները փորձում են արտահոսքերով մաքրել իրենց անունը
- Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է ապրի ապահով ու լավ
- Վանեցյան. Սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է էժան փիարի համար
- Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան