Երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ կոնտրետ ծրագիր չի իրականացվել․ Գագիկ Համբարյան
Հունիսի 20-ին մենք ոչ թե ընտրում ենք ինչ-որ քաղաքական ուժի, այլ՝ լինելու և չլինելու միջև։ Այս մասին Գյումրիում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով նաև դաշինքի անդամ է։
«Մեր նորագույն պատմության ընթացքում չենք առնչվել պետականության կորստի հետ և ամսի 20-ին ընտրելու ենք կամ չլինելու ՝ Նիկոլի, կամ լինելու՝ Հայաստան դաշինքի միջև։ Այս իրավիճակից մեր երկիրը կարող է դուրս բերել միայն Հայաստան դաշինքը ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»,- ասաց նա և հավելեց․«30 տարի թուրքերը փորձեցին դրսից մեզ կոտրել, ոչնչացնել, նրանց դա չհաջողվեց։ Նրանք ընդօրինակեցին հայտնի «Տրոյական ձիու» պատմությունը։ Մեզ մատուցեցին նվեր ՝ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստան եկավ մի ուժ,որը թուրքամետ է և բացահայտ ցույց է տալիս դա։ Բացահայտ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ՝ մեր տարածաշրջանում։ Միակ քաղաքական ուժը,որը կարող է այդ դավաճանների դեմ պայքարել՝ Ռոբերտ Քոչարյանն է, «Հայաստան» դաշինքը»։
Ինչ վերաբերում է գործող իշխանության Գյումրիի հետ կապված խոստումներին և արած աշխատանքներին, ապա Համբարյանը ասում է․
«Երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ կոնկրետ ծրագիր չի իրականացվել։ Հիշո՞ւմ եք, իշխանության գալուց հետո նրա թիմակիցները հայտարարում էին, որ ավիագործարան են կառուցելու՝ Շիրակի օդանավակայանի մոտ, մետրո են կառուցելու , բայց իրականում ՝ մեկ բնակարան անգամ չի կառուցվել Գյումրիում, որևէ անօթան չի ստացել բնակարան»։
Նա հույս հայտնեց, որ իշխանափոխությունից հետո վերհանված հարցերին անդրադարձ կկատարվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան