Երվանդ Վարոսյան. Ես չեմ հավատում, որ նա անմեղսունակ է
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այսօր Հայաստանով մեկ լակող ու ղժղժալով զառանցողը հնարավորություն է ունեցել ՌԴ առաջարկով պատերազմը կանգնեցնել արդեն առնվազն հոկտեմբերի 10-ին, սակայն մերժել է այն։
Իսկ ինչու դա անել միայն Հադրութի ու Շուշիի կորստից հետո, ինչո՞ւ շարունակել մսաղացի բերան ուղարկել հազարավոր երեխեքի...
Ես չեմ հավատում, որ նա անմեղսունակ է։
Ես կարծում եմ, որ երեք տարի առաջ ռազմական գնումների պլանների փոփոխությունը, հսկայական գումարներով անիմաստ զինատեսակների ձեռքբերումը, բանակի մարտական միավորների կրճատումները, պատերազմին պատրաստվելուն ուղղված որևէ քայլ չձեռնարկելը, երբ արդեն պարզ էր, որ այն ամիսների հարց է, ընդհանուր տարվող հակաազգային քաղաքականությունը, հասարակությանը ծեփել-փռելով ու Թովմասյանի գրիչով զբաղեցնելը, հայերին բաժանելն ու թշնամացնելը նույն ծրագրի մաս էին, այն ծրագրի, որի մեջ գրված էր նաև Հադրութ ու Շուշի, գրված էին հազարավոր մեր երեխեքի անունները, որ մատաղ արվեցին ասելու, թե հողերը չենք հանձնել, պարտվել ենք։ Հաղթելու էինք, բայց դե պարտվել ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան