ՔՊ-ի պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ և ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։
Ըստ Ընտրությունների վերահսկման կոմիտեի, ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։
«ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը»,- նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի»-ն ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով դատարաններ է դիմել տեղահանված 27 արցախցիների համար
- ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Վարչական ռեսուրսի հերթական չարաշահման դեպքը՝ ՔՊ-ի կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզարշավին չարաշահել է վարչական ռեսուրսը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզչական պաստառի օգտագործման կանոնները կրկին խախտել է. Ընտրությունների վերահսկման կոմիտեն
- Արձանագրվում է քաղաքացիների կոնկրետ խմբի ընտրական իրավունքի զանգվածային խախտում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Իրավապաշտպան. Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում
- ՔՊ-ի քարոզարշավին շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման, սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան