Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր. Թադևոս Ավետիսյան
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածում գրում է.
Նախորդ երեք տարիներին պետական կառավարման առարկայական և հավաքական գնահատականն է․
- պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,
- սուտ ու կեղծիք, լկտի պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,
- անդառնալի ձախողումներ անվտանգության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահության, կրթության և հանրային կյանքի մնացած ոլորտներում,
- մերկապարանոց մեղադրանքներ պետական կառավարման բեռն իրապես տանողներին՝ կրտսեր և միջին օղակի ծառայողներին,
- անկառավարելի անորոշություն, պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի հետևողական մսխում,
- անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմաբ անտարբերություն,
- ոլորտները տապալած պատասխաբատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ՝ ամսական պարբերականությամբ,
- նորելուկ ղեկավարների կողմից անարդարության խորացում, վախի մթնոլորտի տարածում, «մարտնչող տգիտություն»,
- հանրային ծառայողների արհեստական տարբերակումներ՝ «հների և նորերի», «սևի և սպիտակի», «շարիկ գլորողի և սուրճ խմողների», «քայլածի և չքայլածի», իրենց մարդակեր արժեքները կիսողների և ՉԿԻՍՈՂՆԵՐԻ։
Ինչպես 2018թ․-ին, այնպես հիմա՝ քաղաքական իշխանությունը հեծնածների ապազգային խմբակը նախընտրական ծրագրում վկայակոչում են բարեփոխումներ՝ թիրախավորելով 2030թ․-ը։
Հույսը միշտ կա։ Մնաց 4 օր։ Ընտրությունը շատ պարզ է։
Կոչ եմ անում հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող իմ բոլոր ընկերներին և գործընկերներին․
ընտրել ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճանապարհը՝ «Հայաստան» դաշինքին։
Մենք ունենք պետական կառավարման իրական բարեփոխումների տեսանելի և հստակ նպատակ՝ կոնկրետ թիրախավորումներով․
- պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արժանապատիվ վարձատրության վրա,
- հանրային և մասնագիտական քննարկումների հիման վրա ձևավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք և պետական կառավարման համակարգ, իրականացնելու ենք պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում թվային կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն,
- գործադիր իշխանությունը պետական և տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին,
- վերանայելու ենք երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդնելու ենք գործակցության նոր մեխանիզմներ,
- ապակենտրոնացնելու ենք պետական կառավարումը, անվտանգ, համաչափ և կայուն զարգացման համատեքստում վերատեսության ենք ենթարկելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը»:
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Մնաց 6 օր․ կե՛ղծ խոստումների, տապալվածների՛ եռամյա սև էջը փակվում է
- Թադևոս Ավետիսյան. Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019 թ-ի իրականությունը
- Թադևոս Ավետիսյան . 2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը
- Թադևոս Ավետիսյան. Գնացել ես հանձնած հայրենիքի պատառները տեսնես, որ ի՞նչ անես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին