Նիկոլն իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնի․ Իշխան Սաղաթելյան
Ինչ կմտածեին մեր ազգի մեծերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, Շիրազը, Իսահակյանը, այսօրվա իրավիճակի մասին։ Ահա այսպիսի հրետորական հարցով սկսեց Գյումրիում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին իր ելույթը ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը և պատասխանեց նույն հարցին։
«Եթե նրանք այսօր այս հրապարակից խոսեին իմ փոխարեն կասեին Հայաստանի մասին՝ Իսահակյանը դառնությամբ կբարձրաձայներ, Շիրազը կշարունակեր, Ֆրունզիկը կավելացներ «հայրենիքի զգացողությունը պահեք Ձեր մեջ, ինչպես սերն եք պահում Ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք Ձեր հողին ու ջրին, հոգևոր հարստությանն ու ծննդավայրին»։ Մեր մեծերի պատգամը սա էր լինելու այս օրերին։ Շիրազն ասելու էր՝ բարձր պահեք մեր ազգային ոգին, Իսահակյանը չէր հանդուրժելու թուրքի առաջ ծնկի եկած ղեկավարներին»,- ասաց Սաղաթելյանն ու շարունակեց․
«Նիկոլն իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնի։ Եկեք այս հրապարակում հայտարարենք,որ թույլ չենք տալու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ամբողջ ազգի բանականությունը․ Վահե Հակոբյան
- Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ կոնտրետ ծրագիր չի իրականացվել․ Գագիկ Համբարյան
- Հայոց եռագույնը՝ հաղթանակի վայրում ծածանվելու փոխարեն գերեզմանների վրա է ծածանվում․Կարինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան