Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը բոյկոտում է ընտրությունները
Իրանի իշխանությունները պատրաստվում են այս շաբաթ ռեկորդային ցածր մասնակցությամբ նախագահական ընտրություններին: Քվեարկությունը բոյկոտողների թվում է «Գլոբալ երկխոսություն» ծրագրի հյուր Մահմուդ Ահմադինեժադը: Այս մասին գրում է Euronews-ը։
Իսլամական հանրապետության նախկին նախագահը հայտարարել է, որ Պահապանների խորհուրդը անտեսում է մեծամասնության կամքը՝ թույլ չտալով իրեն և հարյուրավոր այլ թեկնածուների մասնակցել մրցավազքին:
Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ մարդիկ իրեն կանչում էին ընտրություններին մասնակցելու համար:
«Մեծ թվով մարդիկ ամբողջ երկրից պնդում էին, որ ես առաջադրեի իմ թեկնածությունը։ Ես հետևեցի նրանց կոչին: Բայց առանց պատճառի ինձ հանեցին թեկնածուների վերջնական ցուցակից, ինչն անտեսում է մեծամասնության կամքը»,-ասել է Ահմադինեժադը։
Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա