Հետպատերազմական իրավիճակում ՀԱԿ-ի նման գաղափարական ուժի ներկայությունը չպետք է ունենա այլընտրանք. Տաթև Զորյան
«ՀԱԿ-ի ընտրացուցակով այս պահին ներկայանալը նշանակում է ներկայացնել տարիներ շարունակ ապօրինությունների դեմ պայքարող, տարատեսակ ճնշումներից չվախեցող և միշտ ճշմարտությանը սթափ հասարակությանն ասող մարդկանց լայն մի խումբ»,- երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակից Աննա Գևորգյանը:
Նա նշեց, որ հատկապես այսօր, երբ ճգնաժամային իրավիճակից ելքեր գտնելու գուցե վերջին պատեհությունն է, պետք է կարողանալ հնարավորինս շատ մարդկանց հասցնել այն ուղերձը, որ ստացած հետևանքները կոնկրետ պատճառներ ունեն:
ՀԱԿ ցուցակում ընդգրկված ճարտարապետ, Ճարտարապետաշինարարական համալսարանի քաղաքաշինության ամիբոինի վարիչ Զառա Մամյանն ասաց, որ երբևէ քաղաքականության մեջ չի եղել, երևի իրավիճակն է ստիպել իրեն միանալ այս թիմին, քանի որ իրեն շատ մտահոգում է երկրի վիճակը:
«Աշխատում եմ երիտասարդների հետ, տեսնում եմ երիտասարդների արեժքային համակարգը, որի մեջ իրենք ապրում եմ:
Կարծում եմ՝ որպեսզի մենք վերադառնանք իրական արժեքներին, երկիրը պետք է ղեկավարի մի ուժ, որը տեղյակ է իրական արժեքներից, որը հաղթել է, որտեղ կան մտավորականներ, ազնիվ մտավորականներ»,- նշեց նա:
ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանն ասաց, որ հասել են չարաբաստիկ հանգրվանի, առավել քան երբևէ իրենց ներկայությունը քաղաքական դաշտում անհրաժեշտ էր և ամենակարևորը:
«Հետպատերազմական իրավիճակում ՀԱԿ-ի նման գաղափարական ուժի ներկայությունը ըստ էության չպետք է ունենա այլընտրանք:
Մենք այն քաղաքական ուժն ենք, որի գաղափարները, արժեքները, արժեքային հիմքն ուղղակի անհրաժեշտ է պետության և հասարակության քաղաքական և հոգեբանական վերակենդանացման, բանականության և իրատեսության հաղթանակի տեսանկյունից»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ հաջողվել է այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ. Լևոն Զուրաբյան
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով
- Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման համար
- ՀԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին