Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.
2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:
Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ասել է, որ ԱՄՆ-ն երաշխավորել է Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների իսկությունը
- Ահա, թե ինչու է ականապատումների քարտեզի տրամադրումը երկրորդ կապիտուլյացիա․ քաղաքագետ
- ԵԽԽՎ զեկուցողը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատումն ու Հայաստանի կողմից ականային քարտեզների հանձնումը
- Ականների քարտեզի դիմաց գերիներ բերելով ձեր քարոզչական բոնուսներն ե՞ք հավաքում. Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին
- Գերիների վերադարձը ներքաղաքական կյանքում որևէ պարագայում չպետք է շահարկվի. Մարուքյան
- Վանեցյան. Սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է էժան փիարի համար
- Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
- Դեռ ապրիլին կարող էին վերադարձնել գերիներին, բայց ձգեցին Նիկոլի ռեյթինգին «թթվածին տալու» համար. Վրթանեսյան
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց