«Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ հանրապետության մարզերում: Այս մասին տեղեկացնում են դաշինքից։
«Հունիսի 16-ին դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ:
Հրազդան քաղաքում բնակիչների հետ կայացած հանդիպմանը դաշինքի ներկայացուցիչները լսել են կոտայքցիներին հուզող հարցերը, նրանց մտահոգող խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղղությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսված լուծումները և կոչ արել հունիսի 20-ին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը վճռորոշ դարձնել մեր պետության ապագայի կերտման գործում:
Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է քարոզարշավը:
Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ շրջել է Նոր Նորք վարչական շրջանում, բակային հանդիպումներ ունեցել բնակիչների հետ»,- հայտնում են դաշինքից:
Հարակից հրապարակումներ`
- Կրեատիվ կլինի ամփոփման շրջանը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
- «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը. Սոս Հակոբյան
- Միհրան Պողոսյանը կրկին ընդգրկվեց «Պատիվ ունեմ»-ի ընտրական ցուցակում
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում է
- Թե ինչու Դավիթ Հարությունյանը ներառված չէ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Աջափնյակում
- Արշավիր Ղարամյան. Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Լոռու մարզում է
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Դավթաշենում
- Իշխանությունը փորձում է կասեցնել «Պատիվ ունեմ» դաշինքի հաջողված քարոզարշավը, ինչը սակայն չի ստացվելու. Արսեն Բաբայան
- «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները բանավեճերի ժամանակ ի ցույց են դնում ՔՊ-ականների տգիտությունը. Մամիջանյան
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Հանրային հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը. Արմեն Աշոտյան
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Մալաթիա-Սեբաստիայում
- ՀՀ-ն իր ինքնիշխանության որևէ հատվածի նկատմամբ վերահսկողությունից որևէ պարագայում չի հրաժարվելու. «Պատիվ ունեմ»-ի անդամ
- ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան