Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
Ես գյումրեցի չեմ, Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում։ Այս մասին Գյումրիում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Առաջին անգամ 1997 թվականին եկել եմ Գյումրի, նորանշանակ վարչապետ էի, վիճակն այնպիսին էր, որ ինքս ինձ համար երդվեցի, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխենք, վերականգնենք։ Այն քաղաքը,որի մասին միշտ լսել էինք՝ իր թասիբով, հոտով, համով։ Այսօր շրջելով քաղաքով, կարող եմ ասել,որ հիշում եմ բոլոր շենքերը, նույնիսկ որ շինարարը ՝ որ շենքն էր կառուցում կամ ամրացնում, բոլոր հրապարակները։ Մեկ-մեկ մտածում եմ՝ չգիտեմ ոնց ստացվեց, բայց Գյումրին ոնց որ Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,- ասաց Քոչարյանը։
Անդրառալնալով անելիքներին և նախընտրական ծրագրերին դաշինքի առաջնորդը գյումրեցիներին տեղեկացրեց,որ գալիս են շարունակելու կիսատ գործերը։
«Մենք գալիս ենք Ձեր կյանքը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը։ Վստահ եղեք, երբ խոսում ենք Հայաստանի մասին՝ խոսում ենք տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին։ Ինձ համար չափազանց հաճելի էր լսել, տեսնել, որ Գյումրին իրականում դառնում է տուրիստական կենտրոն։ Դուք այդ պոտենցիալն իսկապես ունեք։ Մենք որպես մեկ քաղաքական միավոր, վստահ ենք՝ գալիս ենք իշխանության և ձեր հզորությունն ավելացնելու, դեպի առաջ մղելու, երկիրը զարգացնելու և բոլորին համերաշխություն բերելու»,- նպատակները ներկայացրեց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ կոնտրետ ծրագիր չի իրականացվել․ Գագիկ Համբարյան
- Հայոց եռագույնը՝ հաղթանակի վայրում ծածանվելու փոխարեն գերեզմանների վրա է ծածանվում․Կարինե Հովհաննիսյան
- Պատրաստ ենք 24 ժամ և շաբաթը 7 օր աշխատել, բայց այս վիճակից երկիրը հանելու ենք, ես հավատում եմ դրան. Ռոբերտ Քոչարյան
- Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ են եղել ուղղված բանակին.Ռոբերտ Քոչարյան
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան