Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ են եղել ուղղված բանակին.Ռոբերտ Քոչարյան
«Մենք այս պատերազմի ժամանակ, ըստ էության, տեսել ենք թշնամու շեշտակի առավելությունը, օդային, մյուս բոլոր զինատեսակներով հետ չէինք։ Այն, ինչ մեզ էապես խանգարեց, անօդաչու սարքերի զանգվածային կիրառումն էր հակառակորդի կողմից»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը աշոցքցիների հետ հանդիպման ժամանակ և նշեց, որ գիտեր Ապրիլյան պատերազմից հետո ծրագիր էր մշակված այդ սարքերը գնելու, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018 թվականից հետ ծրագիրը կանգնեցրել են։
Նրա խոսքով հակաօդային պաշտպանության ՏՕՌ համակարգերը գնելու կետը նոր իշխանությունները խմբագրել էին և դրանց փոխարեն գնել ՍՈւ 30-ներ, արոնք այդպես էլ մնացել են օդանավակայաններում:
Նա նաև հայտնեց, որ Հորդաննանից գնվել է հին ԱՍԱ հակաօդային միջոցները, որոնք չեն կարող որսալ ժամանակակից ԱԹՍ-ներին, որը համարեց կոռուպցիո գործարք:
«Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ էին եղել բանակին»,- հայտնեց Ռոբերտ Քոչարյանը և հայտնեց, որ հունիսի 20-ից հետո կպարզի այն կոռուպցիայի արդյունք էր, թե՝ ոչ կոմպետենտության:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտնեց, որ բանակը պետք է այնպիսի սպառազինություն ստանա, որ լիարժեք պատրաստ լինի նոր սերնդի պատերազմներին, լինելու է նաև ռազմարդյունաբերության զարգացում:
Հարակից հրապարակումներ`
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան