Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
«Հատկապես հիմա երկրի անվտանգությունն ունի լրջագույն պրոբլեմներ և մեր զինված ուժերի վերականգնմամբ զբաղվելուց բացի, մենք պետք է փորձենք ռուսական ներկայությունն այստեղ դարձնել ժամանակակից»,- պատասխանելով մարալիկցիների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ այն հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ներկայում նկատելի է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճ, որը մտնում է այնպիսի ոլորտներ, որոնցում, դեռ մի քանի տարի առաջ, դժվար էր ենթադրել, որ նման քայլ կանի:
«Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքական էքսպանսիային՝ դա Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսել, իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ երկրի ուժեղացումը չպետք է լինի միայն ռուսական ներկայությամբ:
Նա շեշտեց, որ Հայաստանը մեծ կշիռ է ունեցել տարածաշրջանում, քանի որ երկար տարիներ բոլորի մոտ այն ընկալումն է եղել, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և հիմա, ըստ էության, այդ ընկալումը կորցրել է, իսկ դա նշանակում է նաև երկրի կշիռի փոքրացում, հետևաբար, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ռուսական բազայի հետ միասին նաև Հայաստանի ռազմական հզորությունը պետք է մեծացնել:
«Այսպիսին է աշխարհը, եթե դու թուլացել ես, հնարավորություններ չունես, քո հետ ուղղակի հաշվի չեն նստում: Եղել ենք գործոն, դարձել ենք կցորդ և հիմա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դառնանք գործոն այս տարածաշրջանում, այլ ոչ թե՝ գործոն պատերազմելու համար»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը և կրկին շեշտեց, որ բանակը հզորացնելու են ոչ պատերազմելու համար:
Հարակից հրապարակումներ`
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
- Ողջունում եմ մեր եզդի եղբայրներին․Մենք իրար պետք է լավ ճանաչենք․ Ռոբերտ Քոչարյան
- Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան