Ժողովուրդ, սա իրոք, գերեզմանափոր է. Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«...նիկոլի լկտիությունը հասել է իր գագաթնակետին: Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների: Նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա մեկուսացնել ցանկացած ճանապարհով...
Մեկուսացնել, քանզի հանրային հարաբերություններում այդ տականքի հետագա մասնակցությունը հղի է ավելի սարսափելի հետևանքներով, քան արդեն ունենք... Ներհայկական անտրամաբանական զարգացումների արդյունքում մենք տարածաշրջանային երբեմնի գործոնից վեր ենք ածվել այլոց գրպանի մանրադրամի, որն ով ինչպես ուզում, այնպես էլ օգտագործում է...
Օգտագործում է անխնա, առանց հաշվի առնելու հայկական Ես-ը... Եվ այդ ամենը մեկի պատճառով... Հայը կորցրել է ինքնատիրապետումը և մոլորյալ հոտի նման գնում է այնտեղ, որտեղ նրան տանում է սրբություն չունեցող Հայոց բոլոր ժամանակների թիվ մեկ ինքնամոռաց տականքը...
Ժո՜-ղո՜-վու՜րդ, սա իրոք, գերեզմանափոր է... Մեր եղածի ու չեղածի գերազմանափորը, որը հանուն իր անձնականի (իսկ իականում, հանուն ոչնչի) պատրաստ է թաղել այն, ինչն արժանապատիվ հայի համար ոչ միայն արժեք, այլև ապրելու իմաստ է...»:
Հարակից հրապարակումներ`
- Սրանց մերժելը պայքար է գոյության համար. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է լալկվել
- Այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից. Սենոր Հասրաթյան
- Երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ հանրույթի. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան