Անհայտ կորածների թիվը 1064 է, այս ստահակը ԱԺ-ում հայտարարում է, որ 321 է. Սերժ Սարգսյան
«Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի շրջանակում Կոտայքի մարզ քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ունեք տեղեկատվություն 44 օրյա պատերազմի ընթացքում զոհերի ու գերիների հստակ թվաքանակի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է.
«Ցավոք սրտի, ես չունեմ հստակ ինֆորմացիա։ 8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։ Դա մեծ հանցագործություն է, ոչ միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր զոհվել են, ովքեր անհետ կորել են, գերության մեջ, այլ ընդհանրապես բոլոր ուսադիրավոր մարդկանց նկատմամբ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերջնական չիմանալուց բացի սրանք ամեն ինչ կեղծում են։
Հիշո՞ւմ եք առողջապահության նախարարությանը զոհվածների մասին մի թիվ էր ասում, էս վարչապետ կոչեցյալը երկրորդ թիվն էր ասում, հետո փորձում էին ուղղել, բայց մեկ է ոչինչ չի ստացվում։
Հիմա իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը հանդիպումից հետո անմիջապես կհրապարակվի, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Զինվորների ապահովագրության հիմնադրամն ապրիլ ամսին կառավարությանը զեկուցում է, որ անհետ կորածների թիվը 1064 է։ 1064։ Այս չմարդը, այս ստահակը ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է։
Հիմա սրան ի՞նչ ասես։ Ի՞նչ ասես։ Արա, գոնե մարդավարի դուրս գան, ասեն՝ գիտեք մենք չենք կարողացել պարզել հստակ թիվը, ինչ-որ չափով տիրապետում է այս հիմնադրամը, այսպիսի թիվ է ասում։ Լավ ո՞նց կարելի է այդ մարդկանց նկատմամբ այդպես վերաբերվել։ Հիշո՞ւմ եք՝ Ազգային ժողովում խոսում էր պլյուս-մինուս չգիտեմ՝ 40-50 ասաց, բա դա ստորություն չէ՞։ Զոհվածների մասին խոսել պլուս-մինուսո՞վ։
Ադրբեջանը փակել էր իր զոհվածների մասին տվյալներ հրապարակելը։ Մենք քննադատում էինք Ադրբեջանին, բա սրանց ի՞նչ ասենք։ Սա է սրանց դեմքը։ Միակ ձևը մեր վրդովմունքը տեղ հասցնելու հունիսի 20-ի ընտրություններն են»։
Հունիսի 12-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից հրապարակված վերջին տվյալով անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնությունը
- Սերժ Սարգսյան. Երևի ուզում է՝ մի անգամ մուրճը ձեռքից վերցնեն, գլխին տան
- Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
- Սերժ Սարգսյանը պատմել է՝ ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ
- «Գալու է ժամանակը, որ կազինոների մասին ստերը մտցնելու ենք իր բերանը». Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան