«Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը. Սոս Հակոբյան
«Փաստ է, որ կապիտուլյանտը պարտվում է և հունիսի 20-ին բոլորով միասին՝ պատիվ ունեցող քաղաքացիներով, դուրս ենք շպրտելու վերջինիս իրեն արժանի վայր՝ քաղաքական աղբատեղի»,-ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ արած հայտարարությունը, որ ծանոթացել է պատկան մարմինների կողմից կազմված գաղտնի զեկույցի, ըստ որի, կապիտուլյանտն այլևս ՀՀ-ում չունի մեծամասնություն, բնակչության մեծամասնության վստահություն:
«Սա չի նշանակում, թե պետք է թուլանալ, այլ տրամադրություններ են ուսումնասիրված, որոնք դեռ պետք է իրացնել հունիսի 20-ին՝ հստակ ամրագրելով մեր քվեով ու Հայաստանին հնարավորություն տալ իրապես վերադառնալ զարգացման ուղի»,- ասաց Ս. Հակոբյանը:
Նա նշեց, որ որևէ քաղաքական ուժ այս ընթացքում ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը:
Սոս Հակոբյանը հիշեցրեց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի այցը Մոսկվա, որտեղ տեղի էր ունեցել պաշտոնական հանդիպում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի, նրա տեղակալի հետ, բացի այդ եվրոպական քաղաքական ընտանիքի ամենախոշոր անդամներն՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցություն ու Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միություն, իրենց աջակցությունն են հայտնել ՀՀԿ-ին:
«Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը և ամսի 20-ից հետո իր հնարավորությունները ծառայեցնելու է Հայաստանի ազգային շահերին»,- ասաց Ս. Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենց համար կարևոր է երեք մայրաքաղաքների՝ Ստեփանակերտ, Մոսկվա և ՀՀ հոգևոր մայրաքաղաք Էջմիածին, հետ ունեցած հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանը կրկին ընդգրկվեց «Պատիվ ունեմ»-ի ընտրական ցուցակում
- Սերժ Սարգսյան. Այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնությունը
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում է
- Թե ինչու Դավիթ Հարությունյանը ներառված չէ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Աջափնյակում
- Արշավիր Ղարամյան. Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Լոռու մարզում է
- Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունն իր սատարումն է հայտնում ՀՀԿ-ին
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Դավթաշենում
- Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն ընտրություններին իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին
- Մոսկվայում Արթուր Վանեցյանը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան