Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ամբողջ ազգի բանականությունը․ Վահե Հակոբյան
«Գյումրի մենք ձեզի շատ գը սիրենք, բայց դուք մեզ սիրեք գը՞»,- գյումրվա բարբառով հանրահավաքի ընթացքում հավաքվածներին ողջունեց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
« 4 օր է մնացել այս չարիքի ավարտին, որը 3 տարի «խմեց» մեր ազգի արյունը։ Այսօր այդ չարիքի առաջնորդը, մուրճը ձեռքին, ադեկվատությունը լրիվ կորցրած, խոսում է աստղերի մասին կամ դողալուց։ Եվ ո՞վ է խոսում դողալուց, մարդ, որը շրջում է 2000 ոստիկաններով, որը նոյեմբերի 9-ին այնպես էր թաքնվել, որ ազգովի 2 օր չէին կարողանում գտնել, թե ուր է։ Գորիսում բայրաքթարի ձայնը լսելով, այնպես կայծակնային արագությամբ փախավ, որ թիկնազորը հետևից չէր հասցնում։ Ասում էին՝ «ընկեր դա բայրաքթարը չէր, մերն էր», ասել էր՝ ոչինչ, թող թռնի, հետո դուրս կգամ։ Եվ այդ մարդը կոչեր է անում բռնության»,-ասաց նա ու ցիտեց․
«Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ամբողջ ազգի բանականությունը»։
Վահե Հակոբյանը նաև ներկայացրեց դաշինքի ծրագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ կոնտրետ ծրագիր չի իրականացվել․ Գագիկ Համբարյան
- Հայոց եռագույնը՝ հաղթանակի վայրում ծածանվելու փոխարեն գերեզմանների վրա է ծածանվում․Կարինե Հովհաննիսյան
- Երեկ Փաշինյանը իրեն թույլ տվեց հայտարարություն, որն իր մեջ պարունակում էր հանցագործություն. Վահե Հակոբյան
- Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան