Այս զառանցող և հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ. Վահե Հակոբյան
«Այս զառանցող և հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ, առաջարկում եմ հետհաշվարկն անել արդեն ժամերով»,- Արթիկում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա հայտնեց, որ մեր ազգը ինքնամաքրվում է և ձևավորվում է նոր հասարակական զանգված, որը հարյուր հազարներով քայլում է «Հայաստան» դաշինքի հետ:
Վահե Հակոբյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին չստարարելն այսօր ամոթ է:
Նրա խոսքով՝ այսօր հանրապետությունում շատ դրական բրենդ է ձևավորվում՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի, որը գալիս է և իր հետ բերում է մարդկանց, որոնք ունակ են արարելու ստեղծելու, սերունդների անվտանգությունն ապահովելու:
Հարակից հրապարակումներ`
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մեր երկիրը գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով․ Վահե Հակոբյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան