Հայկական «Արմենիա» ավիաընկերությունը սեզոնային չարտերային չվերթներ կիրականացնի Երևանից Բաթումի
«Արմենիա» հայկական ավիաընկերությունը կիրականացնի սեզոնային չարտերային չվերթներ Երևանից Բաթումի: Նշված ավիաընկերության առաջին չվերթն ավիափոխադրողն իրականացրել է երեկ, այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Ըստ նրանց, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, Երևան - Բաթումի - Երևան չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ (երկուսն էլ երեքշաբթի):
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը չարտերային ավիահաղորդակցության համար անհրաժեշտ թույլտվություն էր տրամադրել այս տարվա հունիսի 11-ին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Թբիլիսի-Բաթումի առաջին գնացքը կշարժվի հունիսի 15-ին․ Նաթիա Թուրնավա
- Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան