Երեկ Փաշինյանը իրեն թույլ տվեց հայտարարություն, որն իր մեջ պարունակում էր հանցագործություն. Վահե Հակոբյան
«Հունիսի 21-ին նոր իրականություն է լինելու, Հայաստանը վերջապես թոթափելու է այս խավարը, վերադառնալու է զարգացման փուլ, որևէ շուն ու շանգյալ չի համարձակվի վերևից նայել, հոխորտալ մեր վրա»,- մարալիկցիների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Նա նշեց, որ լավ գիտեն տարածաշրջանի բնակիչների խնդիրները և դրանք բոլորը լուծվելու են, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ինչ խոստացել է՝ կատարել է:
«2021 թվականի հունիսի 20-ից հետո «Աղետի գոտի» արտահայտության մոռացության ժամանակաշրջանն է լինելու»,- հայտարարեց Շիրակի նախկին մարզպետը և հավելեց. «Այլևս Շիրակի մարզ ասելով, որևէ մեկի մտքով չպետք է անցնի «Աղետի գոտի» արտահայտությունը, մարզը պետք է դառնա ամենաարագ զարգացող տարածաշրջանը»:
ՀՅԴ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ կատարվելու են բոլոր խոստումները, քանի որ կա թիմ, որն ունի ներուժ և դրան հասնելու համար պետք է համախմբվել և միասնաբար մասնակցել ընտրություններին:
«Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը Սյունքի անվտանգության խնդիրների լուծման համար է ստեղծվել, իսկ դրանից հետո ստացել է միավորման առաջարկ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մեկ վայրկյան էլ չի մտածել համաձայնություն տալու համար, այն դեպքում, երբ նաև այլ ուժերից է առաջարկ ստացել, նաև՝ անարժաններից:
Անդրադատնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած քարոզարշավին՝ Հակոբյանը նշեց, որ վերջինս սպառնացել է համայնքների ղեկավարներին, խոստացել փռել ասֆալտին և բանտարկել:
«Երեկ նա իրեն թույլ տվեց հայտարարություն, որն իր մեջ պարունակում էր հանցագործություն, դրա մասին շուտով հայտարարություն կտարածվի»,- տեղեկացրեց Վահե Հակոբյանը և ընդգծեց, որ Փաշինյանը սպառնում է մեծ լեգիտիմությամբ ընտրված համայնքապետերին:
Հարակից հրապարակումներ`
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան
- Այս զառանցող և հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ. Վահե Հակոբյան
- Մեր երկիրը գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով․ Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին