Գագաթնաժողով Ժնևում. Սպասումներ և կանխատեսումներ
Ընդամենը մի քանի ժամ է մնացել Ժևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների գագաթնաժողովին: Վերջինս կլինի Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը, երբ վերջինս ստանձնեց ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնը: Ի՞նչ սպասել առաջիկա բանակցություններից, որոնք տեղի կունենան Մոսկվայի ու Վաշինգտոնի սրված հարաբերությունների ֆոնին: Այս մասին գրում է Euronews-ը։
«Եթե մենք ամփոփում ենք սպասումները մեկ բառով, կամ երկու խոսքով, ապա դա վերադարձ է մեր երկկողմ հարաբերությունների բնականոնությանը: Ամենաակնհայտն այն է, որ փոխադարձ հիմքով մերժենք միմյանց ներքին գործերին միջամտելուց», - ասում է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը:
Բայդենը համաձայնել է Պուտինի վերջին խոսքերի հետ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին տարիների վատագույն մակարդակի վրա են: Քաղաքագետ, Համաշխարհային տնտեսության և Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարագանովի խոսքով՝ «Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է այս հանդիպումը լարվածությունը թուլացնելու համաև։ Նա, հավանաբար, կցանկանար սկսել նորմալ երկխոսության որոշ ձևեր, դժվար թե ավելիի հույս ունենա»,- ասել է նա։
Գագաթնաժողովը հաջողությո՞ւն կլինի, թե՞ ձախողում: Հարցի պատասխանը երկար սպասել պետք չէ:
Քաղաքական վերլուծաբանները մեկնաբանում են հանդիպման բուն փաստը. «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են այնքանով, որ ամերիկյան վարչակազմի շատ քննադատներ ասում են, որ հանդիպելով նախագահ Պուտինի հետ, Բայդենը Ռուսաստանի առաջնորդին արդեն քաղաքական հաղթանակ է տալիս «մի տեսակ ճշմարտություն կա այն մտքի մեջ, որ հանդիպումը հանրային ճանաչում է ռուսական քաղաքականության լեգիտիմության մասին»,- ասել է Իլան Բերմանը՝ Ամերիկյան արտաքին քաղաքական խորհրդի փոխնախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան