Մի րոպե, մի րոպե տիկին, դուք չեք որոշում,թե թուրքը որտեղ է գալու, նստի. Փաշինյան
Այսօր շատ են փորձում դեմարկացիա, դելիմիտացիա տերմիններիով մեր ժողովրդին վախեցնել, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ցանկացած անկախ պետություն անխուսափելիորեն պետք է անցնի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանք։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գնալու ենք այդ ճանապարհով՝ չկապելով դա Լեռնային Ղարաբաղի ․․․» ,- դեռ չէր վերջացրել խոսքը, երբ ներկաներից մի կին ընդհատեց ասելով․ «Արենի համայնքում ի՞նչ է կատարվում հենց սահմանազատման ժամանակ, թուրքը մեր բակում է»։
Փաշինյանն էլ զայրացած պատասխանեց․
«Որտե՞ղ է Ձեր բակում։ Մի րոպե, մի րոպե տիկին, դուք չեք որոշում՝ թուրքը որտեղ է գալու, նստի։ Հանգիստ մի հատ»։
Պատասխանն իրարանցում առաջացրեց հավքվածների շրջանում, սակայն Փաշինյանը շարունակեց․
«Ինչ վերաբերում է նրան, որ նայում է, 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Այգեհովիտ, Բերդավան, Կիրանց, Բերքաբեր , Ճամբարակ համայնքներին, և պետք չէ խուճապ տարածել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան