Փաշինյան. Պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք, ձեր պաշտոնական էջերում դրեք
«Այս 7 ամսվա ընթացքում որոշ մարդիկ տպավորություն են ստեղծել, թե Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին, ինչ-որ Լեռնահայաստանի մասին են խոսում, ինչ-որ սեպարատիստական ակնարկներ են անում, և երեկ երևաց, որ այդ մարդիկ լուսանցքային մարդիկ են»,- այսօր Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ մարդկանց և «երազախաբություն է սպասվում, և գելափախաբություն է սպասվում, և ընդհնարապես, ամենաինչախաբության է սպասվում»:
«Ես այսօր իրենց վերջին մարդասիրական առաջարկն եմ արել Գորայք համայնքից: Ես քանի որ Մեղրիում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում խոստացել եմ, որ որոշ պաշտոնյաների տեղի ժողովուրդը տեսնելու է ասֆալտի վրա պառկած, և դա իմ անձնական հանձնառությունն է, ես, որպես բարի կամքի արտահայտություն, իրենց առաջարկել եմ իմ ցույց տված կոորդինատներում պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք, ձեր պաշտոնական էջերում դրեք և սա համարենք այսպես լուծում:
Այդ առաջարկն ուժի մեջ է: Ես ուզում եմ ասել, որ շտապեք, որովհետև ժամանակը սահմանափակ է, կարող է չհասցնեք ուղղակի դա անել, ռացիոնալ օգտագործեք այդ ժամանակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում
- Փաշինյանը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից. Պահեստազորի սպաներ
- Երեք եղբայրներից երկուսը հանդիպեցին Շուշիում, մեկը թափառաշրջիկի նման իր գունավոր մուրճով շրջում էր Սյունիքում. Սոս Հակոբյան
- Ոստիկանը մերժել է Փաշինյանի հետ Սյունիք գնալ, նա եկել էր Քոչարյանի հետ հանդիպմանը
- Այս տոնական օրով Փաշինյանը գնում է Սյունիք, իր հետ տանելով 1500-ից ավելի ոստիկան և հատուկ միջոցներ. Վահե Հակոբյան
- ՔՊ-ն տարբեր տեղերից մարդկանց հավաքում է, ցույց են տալիս, թե ինչքան կողմնակից ունեն. Չախալյան
- ՔՊ «Գազել»-ի քաղաքացին խոստովանում է՝ Սյունիք է եկել Երևանից
- ՔՊ-ն փոխել է համապետական հանրահավաքի օրը
- Ավշարի այս հրապարակի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ. Փաշինյան
- Էդգար Ղազարյանի ահազանգը. Ճուտիկներ՝ ՔՊ-ին ձայն տալու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին