«Շուշին մեր կյանքն է, մեր երջանկությունը, մաքուր օդ, որ մենք այլևս չենք կարողանա շնչել»․ Պատմում է Լիլիթը Euronews-ին
Երբ սեպտեմբերի 27-ին առաջին ռումբերն ընկան Լեռնային Ղարաբաղի վրա, Լիլիթն ու իր դուստրը միայնակ էին Շուշի քաղաքի իրենց տանը: Նրանք քիչ ժամանակ ունեցան պատրաստվելու ճանապարհորդությանը, և սկսվեց նրանց ուղին՝ փախստականների ուղին: Այս մասին գրում է Euronews-ը, որը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանից։
«Մենք Ստեփանակերտում բնակարան ստանալու ցուցակում ենք: Բայց ինձ համար շատ ցավալի կլինի, եթե մենք ստիպված լինենք տեղափոխվել այնտեղ, այլ ոչ թե Շուշի: Շուշին մեր կյանքն է, մեր լավագույն հիշողությունները, մեր երջանկությունը: Այն մաքուր օդ է, և մենք այլևս չեն կարողանա շնչել այն: Այս քաղաք վերադառնալը ամենամեծ հրաշքը կլինի ինձ համար: Բայց ես չեմ հավատում հրաշքների», - ասում է կինը:
Տեղահանված որոշ անձինք, հատկապես երիտասարդները, ժամանակ են անցկացնում հակամարտության սրացումից անմիջապես հետո Իրինայի հիմնադրած երիտասարդական կենտրոնում:
Նա ասում է. «Մենք ունենք ավելի քան երեք հարյուր երեխա: Կենտրոնի բացումից ի վեր Երևանից երեխաներ են գալիս այստեղ: Նրանք միասին մեծանում և զվարճանում են: Նրանցից շատերը Լեռնային Ղարաբաղից են: Մենք պատրաստվում ենք նրանց համար ամառային ճամբարներ կազմակերպել, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ հայկական մշակույթին»,-ասում է Իրինան։
Ցուցադրվում է նկարներ, որոնցումպատկերված են Շուշին, Հադրութը, Քարվաճառը՝ քաղաքներ և գյուղեր, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք պարզապես գոյատևում ենք, - ասում է Լիլիթը, - մենք ուժ չունենք ինչ-որ բան վերակառուցելու: Ամեն երեկո մեր տան, մեր անցյալի հիշողությունները պտտվում են, հենց որ գլուխներս բարձին են դնում: Մենք փորձում ենք շուտ քնել, որ արագ մոռանանք»։
«Պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղը լքած բազմաթիվ փախստականների շարքում մի քանի հազարը դեռ Հայաստանում են և հույս ունեն վերադառնալ իրենց տները: Այստեղ որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ հավատում են դիվանագիտական ճանապարհով Շուշին վերադարձնելու հնարավորությանը», - Երևանից հաղորդում է Euronews-ի թղթակից Բաստիեն Բորին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ․ «Շուշիի հռչակագրին» զուհագեռ ուշագրավ է Արցախում խաղաղապահների ռազմական վարժանքը
- Ինչո՞ւ Նիկոլը ավելի շուտ չդադարեցրեց ռազմական գործողությունները․ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի
- Արցախի ԱԺ խմբակցություններ. Էրդողանի այցը Շուշի սադրիչ գործողություն է
- Ալիևն ու Էրդողանը ժամանել են օկուպացված Շուշի
- Կապիտուլյանտը տարբեր կապիկություններ անելով ժամանել է Սյունիք, նույն պահին Շուշի իրենց «հաղթարշավն» են իրականացնում Էրդողանն ու Ալիևը. Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան