Փաշինյանը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից. Պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն «Թռուցիկ-2. դեպի իրական ընդդիմություն» վերնագրով գրառում է արել.
«Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։
Երկու դեպքում էլ կողմերը եղել են զրահապատ ու առհասարակ թանկարժեք մեքենաների հսկա շարասյան ուղեկցությամբ, անհամար թիկնազորով, մեծաթիվ սպասարկուներով, այդ թվում և քաղաքացիական անձերի հանդերձավորված ոստիկանական պատկառելի ծառայակազմով։
Երկու դեպքում էլ ձեռնարկվել են անվտանգության ապահովման արտակարգ քայլեր, պետական սահմանը վերցվել է կրկնակի ուժեղացված հսկողության տակ։
Երկու դեպքում էլ պահպանվել է աղուհացով դիմավորման արարողակարգը, սակայն ուշադիր աչքից այնուամենայնիվ չի վրիպել՝ թվիքսյան Էրդողան-Ալիև զույգին դիմավորել են սրտաբաց ու խնդուն, մինչդեռ երկրորդինը հիշեցրել է կրկեսային անհաջող բեմականացում։
Երկու կողմն էլ առատորեն հյուրասիրվել է՝ քամելով բաժակներ, սակայն Նիկոլ Փաշինյանն իր բաժին սեղանից այնուամենայնիվ հեռացել է աչք չկտրելով։ Հյուրասիրությունն արձանագրել է ևս մեկ տարբերություն՝ խմած կենացները եղել են տարբեր տոնայնության․ թուրքադրբեջանական զույգը գավաթները քամել է հանուն տոնած հաղթանակի, երկրորդը պարզապես էքստազի մեջ է ընկել խմիչքի առատությունից՝ աջ ու ահյակ գլխավերևում թափահարելով իր վերջին օրերի «քաղաքագիտական» մեծագույն հայտնությունը՝ չաքուջը։
Երկու կողմն էլ եղել է կողակիցների ուղեկցությամբ։ Էրդողանի կինն իր հանդերձի մեջ եղել է նվիրյալ հետևորդը մուսուլմանական գործող օրենքների, Մեհրիբանը ներկայացել է Արևելքի հարստությունն ու Արևմուտքի նրբաճաշակությունը մեկտեղած զգեստով, իսկ Աննա Հակոբյանը նախապատվությունը տվել է աշխատանքային տաբատ-վերնաշապիկ համադրմանը։
Երկու կողմն էլ ժամանման վայր է ներկայացել նվերներով։ Թուրքական միասնության ավագ եղբայրը կրտսեր եղբորը բերել է «բայրաքթարների» նոր խմբաքանակ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացել է հարազատ կուսակցության բյուլետեններով։
Երկու կողմն էլ ժամանման վայրից հեռացել է նվերներով։ Առաջինը կրտսեր եղբորից ստացել է արցախյան զտարյուն նժույգ՝ «Հաղթանակ» խորհրդանշական անունով, երկրորդին սյունիքյան ընտրազանգվածը ընծայաբերել է թափառական շուն՝ նույնքան խորհրդանշական «Գժուկ» անվամբ։
Երկու կողմի այցն էլ ունեցել է խիստ ընգծված գործնական կողմ։ Թուրքադրբեջանական անբաժան երկյակը Շուշիում ստորագրել է ստրատեգիական նշանակության համաձայնագիր, որի առանցքում տարածաշրջանային առկա ու ուրվագծվող զարգացումներն են՝ Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու դիպուկ նշանառությամբ, երկրորդը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից։
Առանցքային այս ու խորքային այլ բաներ հաշվի առնելով՝ միջազգային փորձագիտական միտքն Էրդողանի գլխավորությամբ թուրքադրբեջանական զույգի հայտնվելը Շուշիում գնահատում է որպես միջազգային նշանակության իրադարձություն, մինչդեռ նիկոլական թափառախմբի ժամանումը լավագույն դեպքում դիտարկվում է որպես ձախողված այց հայաստանյան մի տարածաշրջան, որը տանելով տանել չի կարողանում Արցախը մանրադրամի վերածած, երկիրը վաճառքի հանած կապիտուլյանտի գոյությունը։
Արցախում արդեն և Էրդողանի ներկայությունը մարսելուց հետո, եթե կողմ ես նրան տիրոջ իրավունքով նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և հունիսի 20-ին քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին, քանզի քո այդ ընտրությամբ դրա՛ն ես արժանի»։
Հարակից հրապարակումներ`
- Երեք եղբայրներից երկուսը հանդիպեցին Շուշիում, մեկը թափառաշրջիկի նման իր գունավոր մուրճով շրջում էր Սյունիքում. Սոս Հակոբյան
- Ալիևն ու Էրդողանը ժամանել են օկուպացված Շուշի
- Կապիտուլյանտը տարբեր կապիկություններ անելով ժամանել է Սյունիք, նույն պահին Շուշի իրենց «հաղթարշավն» են իրականացնում Էրդողանն ու Ալիևը. Զաքարյան
- Ալիևը և Էրդողանը պաշտոնական հանդիպման ժամանակ Շուշիում փաստաթղթեր կստորագրեն
- Աշոտյան. Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է «պողպատե մանդատով», Ալիևը՝ «երկաթե բռունցքով
- Պահեստազորի սպաներ. Հիշենք Բաքվի ու Սումգայիթի դեպքերը
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին
- Պաշտոններից ազատում են պետական համակարգի այն աշխատակիցներին, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Ունենք պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Իշխանական ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան