ԱՄՆ-ը և Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացրել Իրանի թեմայով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, որոնք ներգրավված են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում, Վիեննայում բանակցել են՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի նախօրեին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ը ուղղակիորեն չի մասնակցում Վիեննայի բանակցություններին, բայց պարբերաբար քննարկում է այս հարցը դրանց մասնակից այլ երկրների դիվանագետների հետ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թ. համաձայնագիրը վերականգնելու ջանքերը երկու հակառակորդ տերությունների համագործակցության եզակի թեմաներից է:
Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետ Միխայիլ Ուլյանովը, որը գլխավորում է Վիեննայի հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակությունը, ամերիկացի գործընկերների հետ բանակցությունները որակել է «արդյունավետ»:
«Վիեննայում մեր երկխոսությունը, կարծես, ապացույցն է այն բանի, որ երկու երկրները կարող են գործնական համագործակցություն պահպանել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ. այս դեպքում դա չտարածումն է», - գրառում է կատարել Ուլյանովը:
Իրանի միջուկային գործարքը խափանվեց 2018 թ-ին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս բերեց ԱՄՆ-ը պայմանագրից՝ պնդելով, որ դրանով Իրանին չափազանց շատ զիջումներ է արվել:
Շաբաթ օրը Վիեննայում Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները համատեղ բանակցություններ են վարել Իրանի հետ, որին հաջորդել են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա