Պատրաստ ենք 24 ժամ և շաբաթը 7 օր աշխատել, բայց այս վիճակից երկիրը հանելու ենք, ես հավատում եմ դրան. Ռոբերտ Քոչարյան
«Իմ կենսագրության մեջ երկու անգամ ծայրահեղ ծանր վիճակում ես մտել եմ պատասխանատվության տակ և պատվով դուրս եմ եկել, սա երրորդն է և ես չեմ ցանկանում ձախողվել»,- Ամասիայում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա հայտարարեց, որ առանց հասարակության միավորման արդյունքի չեն կարող հասնել և շեշտեց, որ ակնկալում է ժողովրդի մեծ վստահությունը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ երկիրը իսկապես ճակատագրական պահ է ապրում և ինքը նման ընտրություններ Հայաստանում չի հիշում, և երբեք չեն գնացել ընտրությունների պարտվածի կարգավիճակում, որ նախկինում եղել են բազմաթիվ հիմնահարցեր, բայց անվտանգային խնդիրներ չեն եղել:
«Մենք ունենք մի իշխանություն, որը 2018 թվականին հարձակվել է եկեղեցու, բանակի և կրթության վրա, փորձել է պետականաշինության գործում մեր ազգային մտածելակերպի, պետականության բաղադրիչները նվազեցնել և չեզոքացնել»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և շեշտեց, որ դա է եղելայն հանգամանքը, որը իրեն ստիպել է մտնել ընտրական գործընթացի մեջ և ասել՝ եթե ոչ ես, ապա ո՞վ:
Դաշինքի առաջնորդը, հայտնեց, որ գործող իշխանությունն արժեզրկել է նաև պետական համակարգը և հնարավոր չէ հիշատակել մեկ պաշտոնյայի, որի վերաբերյալ մարդիկ դրական կարծիք ունենան:
Նկատելով, որ արժեզրկվել է բանակը և պետությունը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ խնդիրը հասարակության մոտից պարտվածի հոգեբանությունը հանելն է, քանի որ նա այդ հոգեվիճակում չի կարող ստեղծագործել և աշխատել, իսկ դրա համար պետք է հարթակից հեռացվեն այն մարդիկ, որոնք մեր ժողվորդին բերել են այդ պարտությունը:
«Միգուցե մեծամտութուն է, բայց մենք ասում ենք, որ այն մարդիկ ենք, որ կարող ենք երկիրը հանել այս վիճակից, պատրաստ ենք 24 ժամ և շաբաթը 7 օր աշխատել, բայց այս վիճակից երկիրը հանելու ենք, ես հավատում է դրան, եթե չհավատայի, ապա երբեք այս բեռի տակ չէի մտնի»,- վստահեցրեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ են եղել ուղղված բանակին.Ռոբերտ Քոչարյան
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին