Մուրճ ե՞ս ֆռացնում, բա որ գցես ոտքիդ ու այն ջարդես՝ չկարողանաս փախչել հունիսի 21-ին. Արթուր Խաչատրյան
«Լիբանանի և Կիպրոսի չափ տարածք են հահնձնել թշանամուն, հիմա է ասում են, թե դուք գաք ի՞նչ եք անելու: Մարդիկ փաստորեն խոստովանում են, որ այնպես են հարամել, որ ոչ մի բան շտկել չի լինի»,-Աշոցքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը և հավելեց, որ եթե իշխանությունները մնան, վիճակն իրոք շտկել չի լինի:
Շիրակի նախկին մարզպետը հիշեց, որ առաջին սուբսիդիան Աշոցքի տարածաշրջանին տրվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ հավելելով, որ գյուղատնտեսությանն իրական պետական աջակցություն տրամադրվել է երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում:
«Դրանից հետո ի՞նչ ենք լսում, թե բա գյուղացին չպետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, թող անգլերեն սովորի, մոշ աճացնի»,-հայտարարեց Խաչատրյանը և նկատեց, որ գործող իշխանություններն անտեսում են սովորական գյուղացու աջակցությունը և սուբսիդավորված վարկեր տալիս խելացի գոմեր կառուցելու համար:
«Մուրճ ե՞ս ֆռացնում, բա որ գցես ոտքիդ ու այն ջարդես՝ չկարողանաս փախչել հունիսի 21-ին, թե՞ կասկածող կա, որ ինքը պետք է փախնի»,- նմանակելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ոճը՝ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
- Մենք ունենք անպատասխանատու իշխանություն, որն ընդունակ չէ երկու քայլ հեռու նայել. Ռոբերտ Քոչարյան
- ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը պետք է լինի անժամկետ. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան