Փաշինյանի իշխանության գլխավոր խնդիրն այն է, որ պետության կառավարումից հեռու են. Սանասարյան
«Մեր առաքելությունն այն է, որ այլընտրանք ներկայացնենք քաղաքացիների համար, քաղաքացիներն ունենան իրենց ողջամտության ձայնը խորհրդարանում»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը։
Նրա խոսքով, ինչպես տարիներ շարունակ պայքարել են Հայաստանի ազատության, հզորության, զարգացման, անվտանգության ու ինքնիշխանության համար, իրենց գործը տեղափոխելու են Ազգային ժողով:
«Մենք գնալու ենք սահմանամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք այդտեղի մարդկանց խոսքը, խնդիրները, Ազգային ժողովում ներկայացնելու ենք լուծումները,- ասաց Դ. Սանասարյանը:
Նա նշեց, որ Հայաստանը պետք է որոշի իր արտաքին քաղաքականությունը, Հայաստանին չպետք է պարտադրեն այս կամ այն քաղաքականությունը, Հայաստանի և ներքաղաքական, և արտաքին քաղաքական որոշումները պետք է կայացնեն բացառապես Հայաստանում:
Ըստ նրա, Փաշինյանի իշխանության հիմնական ձախողումներից խոստումները չկատարելն է:
«Բայց գլխավոր խնդիրն այն է, որ պետության կառավարումից հեռու են և չեն կարողանում հասկանալ պետության խնդիրները, ճգնաժամային վիճակում ինչ պետք է անել, ինչ կադրային քաղաքականություն պետք է տանել, ինչպես արդյունավետ դարձնել կառավարումը: Այս ամեն ինչից հեռու են և ցույց են տվել, որ, իրոք, չեն կարողանում: Ես ոչ թե ասում եմ իրենք չեն ուզում, այլ իրենք չեն կարողանում»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես հավատում եմ մեր ժողովրդի ադեկվատությանը. Դավիթ Սանասարյան
- Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
- Դավիթ Սանասարյան. Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից
- «Իրավունք». «Ինքնիշխան Հայաստան»-ը մտադրություն չունի կոալիցիա կազմել նախկին և ներկա իշխանությունների հետ. Մնում են այլմոլորակայինները
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան