Էդգար Էլբակյան. Ընտրողներն են իրենց քվեն տալիս իրենց նմանին
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը Թելեգրամի իր էջում, անդրադառնալով ընտրության հնարավոր պատճառներին, գրում է.
«Մեծ առումով մարդիկ ընտրում են իրենց։ Ինչպես Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ, այնպես էլ ընտրողներն են իրենց քվեն տալիս իրենց նմանին։
Օրինակ՝ ես երբեք չէի ընտրի մեկին, որի տակ շիրխաններն ու անդոնները լցնում էին՝ համոզելով, որ իր եղբոր մահվան մեջ մեղավոր է Քոչարյանը՝ դրդելով վրեժի, իսկ նա էլ, «ուժեղ ձյաձյաների» դռներն ընկած, փորձում էր վրեժի դաշնակից գտնել։ Այնքան, մինչև չգտավ և գնաց, Քոչարյանից վարչապետի պաշտոն վերցրեց, ու դեռ դա էլ հերիք չէ՝ այդ պաշտոնում ապացուցեց իր կազմակերպչական կատարյալ անընդունակությունը։
Ես երբեք չէի ընտրի նման մեկին, որովհետև ինքս այդպիսին չեմ։ Ես կընտրեմ հող ազատագրողների, որ մի օր ես ու սերունդներս էլ կարողանանք հող ազատագրել»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Ո՞ւմ ընտրել՝ հանուն Քարվաճառի (փաստաթուղթ)
- Մոնթեի մահվան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը. Էլբակյան
- Բա մեզ համար ինչքան գարշելի են քո դրած պետականաքանդ հիմքերը․Էդգար Էլբակյան
- Էլբակյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, քվեարկողը կողմ է՝ հայ մայրերը Հայաստանում օրոր չասեն»
- Պատվազուրկ և անթասիբ ռեպորտաժ էր․ Էդգար Էլբակյանը ՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան