Այս ընտությունը նշակակվել է, որպեսզի մենք լուծում գտնենք, այլապես ավելի վատ է լինելու. Մարուքյան
«Մեր ուղերձները տեղ են հասել, ի զարմանս մեզ ավելի շատ ազդեցություն են ունեցել, քան մենք կարծում էինք ունենալու է»,- քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջորդ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, բավականին ակտիվ քարոզարաշավ են վարել, այս երեք օրն ավելի են ակտիվանալու:
«Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալներ: Ուսումնասիրություններն իրականացվել են խոշոր քաղաքներում ոչ թե հեռախոսազանգերով, այլ կոնկրետ շփումներով: Այս պահին «Լուսավոր Հայաստանը» գտնվում է երրորդ տեղում, որևէ տոկոս չեմ ասելու, ընտրութունների օրը կտեսնեք այն, ինչ ասում եմ, այդպես էլ կա»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» բացառիկ դերակատար է լինելու՝ երկրում կանխելու սպասվող և ժողովրդին տրամադրող բախումները, դրան գումարած նաև ազգային համերաշխության և միասնության կառավարության ձևավորելու գործում:
«Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, այսօր մեր թշնամին Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանները հատած ադրբեջանական զորքն է: Մենք ներսում թշնամիներ չպետք է փնտրենք, մենք պետք է գնանք իրար ներելու, իրար համախմբելու ճանապարհով, որովհետև դրան այս պայմաններում այլընտրանք չկա»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց՝ այս ընտությունները նշակակվել է, որպեսզի մենք լուծում գտնենք, եթե չգտնենք լուծումը հունիսի 20-ին, ուրեմն ավելի վատ է լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը միգուցե կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ ու կացինով կփորձեն ժողովրդին բան բացատրել. Անի Սամսոնյան
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Ես սովորաբար չեմ մերժում, բավարարում եմ. Էդմոն Մարուքյան
- Շատ կարևոր է, որ ԱԳՆ-ն ՄԻՊ-ի փաստաթղթավորած ինֆորմացիան օգտագործի. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան