Հայոց եռագույնը՝ հաղթանակի վայրում ծածանվելու փոխարեն գերեզմանների վրա է ծածանվում․Կարինե Հովհաննիսյան
«Միշտ կարևորել եմ գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ներկայությունը։ Իսկ եթե գաղափարը հայրենիքի փրկությունն ու երկրի լինելությունն է , առավել ևս պատիվ է ինձ համար մաս կազմել այս պայքարին»,- այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց բժիշկ Կարինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով ՝ մենք պայքարով ենք ձեռք բերել երկրի ինքնիշխանությունը, Արցախյան հաղթանակը և կրել այն հպարտությամբ 30 տարի։
«Իսկ հիմա մենք կրում ենք միայն կորուստներ՝ մարդկային, հողերի, տարածքների։ Հայրենիքի անկախությունը խիստ վտանգված է»,։ Կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։ Եկեղեցիս, հավատս պղծված է, իսկ հայոց եռագույնը՝ հաղթանակի վայրում ծածանվելու փոխարեն գերեզմանների վրա է ծածանվում։ Հայաստանի ամեն մի վայր իր Եռաբլուրն ունի։ Եվ այս ամենը խանդավառ հպարտությամբ և այլասերված ձևով մատուցվում է մեզ՝ բոլորիս։ Ուստի, ավելի քան երբևէ անհրաժեշտություն ունենք պայքարելու այս խեղկատակ կառավարության դեմ և համախմբված կատարելու ճիշտ ընտրություն»,- իր ելույթում ասաց Հովհաննիսյանը։
Նա հորդորեց ընտրել մի մարդու, որը հաղթանակը դարձրել է բնավորության գիծ և որը խորհրդանշում է Հայաստանի և Արցախի միասնությունը։
«Հայաստան» դաշինքի հանրահավաքին հետևեք՝ այստեղ․
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին