Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթուղթը պայթած ռումբի էֆեկտ կունենար
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է.
«Նիկոլի՝ դավաճան կապիտուլյանտ լինելու մասին ապացույցները պարզապես հորդում են։ Գրեթե ամեն օր նոր բան է ջրի երես դուրս գալիս։ Նույնիսկ Պյութագորասի թեորեմն այդքան շատ ապացույցներ չունի, որքան Նիկոլի դավաճանությունը։
Այսօր էլ նոր փաստի ականատեսը եղանք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել, որից երևում է, որ Պուտինը անգամ Մերկելի հետ զրույցում է զարմանք հայտնել, թե ինչու է հայկական կողմը հրաժարվել դադարեցնել ռազմական գործողությունները մեր համար շատ ավելի բարենպաստ փուլում։
Նորմալ հասարակություն ունենայինք, այս փաստաթուղթը պայթած ռումբի էֆեկտ կունենար։ Բայց մեզ համար նորմալ է՝ դե ի՞նչ է եղել որ, եղածը դժբախտ ու դժգույն քաղաք չէ՞ր։
Ազնիվ խոսք, ինքս իմ աչքերով տեսածին չեմ հավատում։ Էս որքան անտարբեր ենք դարձել մենք մեր իսկ Հայրենիքի, եղբայրների ու զավակների արյան հանդեպ։ Ինչո՞վ է ընդհանրապես ապրում Հայաստանը։ Լուրջ եմ ասում՝ ես սրա բացատրությունը չունեմ։ Իսկ դու՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Ես չեմ հավատում, որ նա անմեղսունակ է
- Ինչո՞ւ Նիկոլը ավելի շուտ չդադարեցրեց ռազմական գործողությունները․ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել
- Արթուր Վանեցյան. Այսօր ամենամեծ մեղքը մեր երկրում անտարբերությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան