Միհրան Պողոսյանը կրկին ընդգրկվեց «Պատիվ ունեմ»-ի ընտրական ցուցակում
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը վերականգնվել է որպես պատգամավորության թեկնածու։
«Քեթրին» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասված է.
Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր։
ԿԸՀ-ն նրա գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացրել էր հունիսի 8-ին։
Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է:
Նշենք, որ այս պահին ԿԸՀ պաշտոնական էջում նման որոշում հրապարակված չէ, իսկ ընտրական ցուցակում Մ. Պողոսյանի անունը դեռ վերականգնված չէ։