Փաշինյան. «Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը
«Ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը սկսվեց Շիրակի մարզից, «չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքի մարզը, հետո Վայոց Ձորի մարզն ու այսպես ծավալվելով գնալու ենք»,- Վայոց Ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայատարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ «պողպատե»-ն հեղափոխության պաշտոնական անունն է, «չագուչը» ժողովրդական անունն է:
«Սյունիքի ժողովուրդն առաջինն այս ընտրություններում ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային: Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմիբանի էլիտային իրենք են ծնկի բերելու: Հեռացնեն-չհեռացնեն աշխատանից, բոլորին տեր եմ, բոլորը վերականգնվելու են ամբողջական աշխատավարձով: Այնպես որ նույնիսկ կարելի է ասել հիմա ազատ կարող են արձակուրդի տրամաբանության մեջ մտնեն և իրենց ընտրությունը կատարեն»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք, ձեր պաշտոնական էջերում դրեք
- Փաշինյան. Իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում
- Փաշինյանը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից. Պահեստազորի սպաներ
- ԶՊԿ-ն Փաշինյանի հայտարարությունները որակում է միջազգային պայմանագրերի խախտում, սեփականությունից զրկելու սպառնալիք
- ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը համայնքապետերի նկատմամբ. ՄԻՊ
- ՄԻՊ ներկայացուցիները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության հետ
- Խիստ մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան