Կրեատիվ կլինի ամփոփման շրջանը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում առաջիկա երկու օրերին դեռ կունենան մարզային այցեր, զուգահեռաբար նաև հանդիպումներ Երևանում: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասուլիսում ասաց, որ քարոզարշավի ամփոփման մասին դաշինքը կհայտարարի, կազմակերպչական առումով մշակման փուլում է:
«Վստահ եմ, ինչպես մեզ հատուկ է, կրեատիվ կլինի ամփոփման շրջանը, չենք վերջացնի հերթական մարզային այցով»,- ասաց նա:
Հարցին՝ չե՞ք բացառում, որ Փաշինյանը բախումների գնա, բախումներ հրահրի, նա պատասխանեց. «Մտահոգությունն ակնառու է: Այո, այս մարդը ցույց է տվել, որ ընդունակ է ամեն ինչի: Կարևոր է, որ մեր քաղաքացիները չկորցնեն զգոնությունը՝ նախ գնան քվեարկելու, ապա պատրաստ լինեն, այո, տեր կանգնել իրենց ձայնին:
Մեր հավատը չի գալիս, որ Հայաստանում զգալի թվով մարդիկ կգտնվեն, որոնք կկանգնեն վիժվածքի կողքը, որպեսզի տապալեն սահմանադրական կարգը կամ դիմեն ընտրակեղծիքների: Նա ոչինչ է առանց Հայաստանի քաղաքացիների»:
Սոս Հակոբյանի խոսքով, պետք է պատրաստ լինել նաև այն սցենարին, եթե փորձեն դիմել ընտրակեղծիքների, որոնք կազդեն ընտրությունների արդյունքների վրա կամ չընդունեն ընտրությունների արդյունքները, փորձեն տապալել սահմանադրական կարգը:
«Հայաստանի քաղաքացիներն ամեն կերպ մերժելով ու թույլ չտալով բախումները, այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինեն տեր կանգնել իրենց ձայնին: Թեկուզ և այսօր խարխլված, կործանման եզրին կանգնած պետություն ունենք, բայց կան քաղաքական ուժեր և հազարավոր քաղաքացիներ, որոնք պահում են այդ պետության կմախքն առնվազն, և մենք պետության արդեն ողնաշարն ուղիղ ենք պահելու նաև ընտրություններից հետո»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Երեք եղբայրներից երկուսը հանդիպեցին Շուշիում, մեկը թափառաշրջիկի նման իր գունավոր մուրճով շրջում էր Սյունիքում. Սոս Հակոբյան
- «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը. Սոս Հակոբյան
- Միհրան Պողոսյանը կրկին ընդգրկվեց «Պատիվ ունեմ»-ի ընտրական ցուցակում
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արարատի մարզում է
- Թե ինչու Դավիթ Հարությունյանը ներառված չէ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում
- «Պատիվ ունեմ» դաշինքը եղել է Աջափնյակում
- Արշավիր Ղարամյան. Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Լոռու մարզում է