Ժնևի իշխանությունները հրատապ կարգով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դրոշներ են գնել
Ժնևի իշխանությունները ստիպված են եղել շտապ կարգով գնել Ռուսաստանի և Ամերիկայի դրոշներ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման համար, քանի որ առկա օրինակները բավարար չեն եղել գագաթնաժողովին ընդառաջ քաղաքը զարդարելու համար: Այս մասին այսօր հայտնել է Tass-ը։
ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի համար երկրների դրոշներով է զարդարվել օդանավակայանը, քաղաքի գլխավոր կամուրջ Մոն Բլանը զարդարված է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի առնվազն 12 դրոշներով: Այն գումարը, որը Ժնևի իշխանությունները ծախսել են գնումների համար, չի ասվում։
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կկայանա Վիլա Լա Գրանժում:
Սա կլինի Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումը վերջինիս՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում երդվելուց հետո: