Վանեցյան. Ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, որի վրա գրված է բոլոր ուսադիր ունեցող մադկանց համար հարազատ բառեր
«Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն, «պատիվ ունեմ» բառակապակցությունը սպաների, զինվորականենրի, առհասարակ համազգեստ կրող մարդկանց համար ապրելակերպ է»,-Կոտայքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ ունի շատ ընկերներ, որոնք աշխատում են իրավապահ մարմիններում, դատախազությունում, քննչական մարմիններում, զինված ուժերում, հարկային ու մաքսային մարմիններում։
«Նրանք ինձ պարբերաբար զանգում են ու հարցնում են, լավ, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու։ Հիմա օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել բոլորին։ Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, շատ լավ հասկանում եմ, թե ինչ հոգեվիճակում եք դուք, ես ձեզնից մեկն եմ։ Խնդրում եմ բոլորին հունիսի 20-ին գնալ ընտրատեսղամաս, վերցնել թիվ 6 քվեաթերթիկը, որի վրա գրված է բոլոր ուսադիր ունեցող մադկանց համար հարազատ բառեր՝ «Պատիվ ունեմ» և կատարել ձեր ընտրությունը՝ հանուն ապահով ու բարեկեցիկ Հայաստանի»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին