Արթուր Վանեցյան. Ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է
«Ուսապարկերի խորհրդարանը Հայաստանի պատմության վատագույն խորհրդարաններից մեկն է»,- Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է։
«Նրանք այլևս չկան, բայց նրանց մասին մենք պետք է խոսենք, բարձրաձայնենք, որ մեր քաղաքացիներն ու մենք բոլորս կարողանանք դասեր քաղել այն ամենից, ինչ եղավ մեր երկրի հետ։ Ընտրության գնալիս խնդրում եմ, մտածեք, թե ում եք ձայն տալիս։ Ձայն տվեք թիմին, այլ ոչ թե անհատի հաշվին խորհրդարան եկած ուսապարկերին։ Այդ պարագայում մենք ունենալու ենք երկրի, պետության, պետականության կորուստ»,- ասաց նա։
Վանեցյանն ընդգծեց, որ հունիսի 20-ին վերջ են դնելու կապիտուլյանտ իշխանություններին ու կառուցելու են նոր Հայաստան։
«Խնդրում եմ բոլորիդ ևս մեկ անգամ, հունիսի 20-ին ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողներին
- Վանեցյան. Փաշինյանը փորձելու է կեղծել ընտրությունների արդյունքները, բայց թույլ չենք տա
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Շիրակի մարզում է
- Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի. Արթուր Վանեցյան
- «Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան