«Հայաստան» դաշինքը Հայաստան-սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է․ Արտակ Վարդանյան
Վերածնունդ, որը կերտելու ենք բոլորս միասին հունիսի 20-ին։ Այս մասին Սևան քաղաքի հրապարակում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Վարդանյանը։
«Հունիսի 20-ին բոլորս ընտրությունը կատարելու ենք Հայաստանի ազգային ուժերը ներկայացնող «Հայաստան» դաշինքի և թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող իշխող ուժի միջև։ Մի կողմում ունենք դաշինք, որի առաջնորդը հաղթել է արցախյան պատերազմում, մյուս կողմում՝ ուսապարկերի միություն, որի առաջին համարի օգնությամբ կորցրինք Արցախի 75 տոկոսը, ունեցանք 5000 զոհ, անհետ կորածներ, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մնացածներ»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով ՝ «Հայաստան» դաշինքը Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է, մյուս կողմում՝ ամբողջ հայությանը պառակտող Թուրքիան և Ադրբեջանը գովերգող, Ալիևի կիրթ ու կառուցող անվանող ինչ-որ մեկը։
Ըստ նրա, ազգի հենասյունը համարվում է եկեղեցին, ընտանիքը, բանակը և «Հայաստան» դաշինքը գալիս է այս կառույցները հզորացնելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան