17.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
Արցախի Հանրապետությունում հունիսի 16-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8461 քաղաքացու հետազոտություն, որից 885-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2769 դեպք: Կատարվել է 25 913 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 12.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
- 11.06.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել
- 26.05.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան