Գործադիրն այսօր կհաստատի ՀՀ-ի և ԵՄ միջև միջուկային անվտանգությանն ուղղված 1.5 մլն եվրոյի օժանդակության համաձայնագիրը
ՀՀ գործադիր իշխանության լիազորությունները կատարող կառավարության այսօրվա նիստի օրակարգ ընդգրկված 37 հարցից միայն 3-ն է զեկուցվող:
Չզեկուցվող հարցերի թվում գործադիրն այսօր կհաստատի ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը: Վերջինով Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվում 1.5 մլն եվրո ծավալով ֆինանսական օժանդակություն, որի նպատակն է հասնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի և իրականացնել միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամենաբարձր չափանիշները` Միջուկային անվտանգության համագործակցության գործիքի 2018-2020 թվականների Բազմամյա ինդիկատիվ ծրագրին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան