ԵԽ պատգամավոր․ Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությանը։
«Դադարեցրեք հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ դատավարությունը, որոնք գերության մեջ են պահվում Ադրբեջանի կողմից։ Ես կոչ եմ անում Եվրամիությանը, Եվրոպական հանձնաժողովին էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատման գործում»,- թվիթերում գրել է Ֆուրլասը։
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նախօրեին սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց Բաքուն մեղադրում է ահաբեկչության և դիվերսիոն գործողություններ կատարելու մեջ։
Ադրբեջանական դատարանի առջև կանգնած հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։
Նշենք, որ օրերս Բաքվում 20-տարվա ազատազրկման դատապարտվեց լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
- Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում
- Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների դատավարությունները. ՄԻՊ