Եղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am
Երեկ Եղեգնաձորում Փաշինյանի հանարահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի են ենթարկել՝ նախ քաղաքացիական հագուստով Բանգլադեշցի Կարենը, ապա Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ծեծված անձը՝ Շահեն Վարդանյանը։
«Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում՝ նախկին Գլաձոր հյուրանոցի մայթեզրին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանրահավաք անել։ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել հանարահավաքի վայր, «Հայաստան» դաշինքի շտաբը գտնվում է Գլաձոր հյուրանոցի նախասրահում, մենք առաջացանք այնտեղ հետաքրքրության համար, տեսնելու՝ շա՞տ մարդ է եկել, թե՞ չէ։ Այդ պահին կարմիր բերտեավորները կանգնած էին այնտեղ, իրենց հետ սովորական խոսակցություն էին տանում քաղաքացիները, մենք էլ ասացինք՝ դեմոկրատական, ժողովրդավարական երկրում ենք ապրում, մարդկանց տեղաշարժը սահմանափակելու իմաստը ո՞րն է, բոլոր թեկնածուներն էլ գալիս են, ինչո՞ւ մյուս թեկնածուների հետ չեք գալիս, գալիս եք միայն հանրապետության վարչապետի հետ միասին։
Ես 2 բառ եմ փոխանակել, քաշվել եմ մի կողմի վրա, խոսում էի, մեկ էլ աչքով արեցին, թե ձերբակալությունները սկսեք՝ տարեք սրանց։ Մի 2-3 հոգու սկսեցին վերցնել, ես փորձեցի նկարահանում անել հեռախոսով, մեկ էլ ասացին, որ ինձ էլ վերցնեն։ 4-5 հոգով թևերս ոլորեցին, շատ լկտի պահվածքով մտցրին մեքենա, այդ ամբողջը իմ հեռախոսը ձայնագրել է՝ դրանց լկտի պահվածքը։ Իրենց հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ տանում առանց որևէ հիմքի, ես ոչ մի բան չեմ արել, 58 տարեկան մարդ եմ, փողոցում կանգնելու համար․․․, ես կարծում եմ, որ դա ուղղորդված է եղել իշխանությունների, տեղի ոստիկանական ուժերի կողմից։ Մենք Նիկոլ Փաշինյանի հանարահավաքը խանգարելու ոչ մի նպատակ չենք ունեցել, ոչ էլ նման միտք է մեզ մոտ հղացել»,- ասաց Վարդանյանը, ապա շարունակեց՝ պատմելով, թե ինչպես է ոմն Բանգլադեշցի Կարեն՝ իր շքախմբով ոստիկանական բաժնի մուտքի մոտ ծեծել բերման ենթարկվածին․
«Ուրեմն ներկայացել է Բանգլադեշցի Կարեն, և, ըստ ինձ հասած լուրերի, ասում են՝ Խաչատուր Սուքիասյանի «ախրանան» է, իրենք էլ էին մարդ բռնում- բերում։ Եկան բաժնի առաջ, բա դու մեր վարչապետին հայհոյո՞ւմ ես, մեր վարչապետին բա՞ն եք ասում։ Ես չեմ էլ հիշում, որ այնտեղ ինչ-որ մեկը հայհոյել է, իրենք սարքում են, թե՝ իբր ասել ենք թուրք, դավաճան և այլն։ Ու այդտեղ քաղաքացիական հագուստով և ոստիկանական համազգեստներով հարձակվել են ինձ վրա հենց ոստիկանության մուտքի մոտ, հարվածել, գցել են գետնին, խփել են գլխիս, մարմնի տարբեր մասերին։ Հիմնականում գլխիս են հարվածել, ես էլ վիրահատված մարդ եմ, գլխի վիրահատություն եմ տարել։ Ես իրենց ասում եմ՝ ինձ ինչի համար եք խփում, ես վիրահատված եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ինձ ինչի՞ համար ես խփում, տղա ջան, ասում է՝ չխոսես, մեր վարչապետին բան չասես»։
Շահեն Վարդանյանի խոշտանգումները շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքում։ Վարդանյանը պատմեց, որ բաժնի պետի տեղակալ Արդեն խաչատրյանը խփել է իր կրծքին, ապա ձեռնաշղթաներ են հագցրել և թույլ չեն տվել բժշկական հետազոտության գնալ։ Վարդանյանը միայն այսօր է եկել հետազոտման․
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնաձորում ոստիկաններն դաժան ծեծի են ենթարկել բերման ենթարկված 5 երիտասարդի՝ Նիկոլին դավաճան բնորոշելու համար. Բագրատյան
- Եղեգնաձորում ոստիկանները պահանջել են չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը․Ընտրությունների վերահսկման կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան