Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին՝ պետության, պետականության. Իշխան Սաղաթելյան
«Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր կողքին, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին՝ պետության, պետականության, ձեր գյուղի, հարազատների, զինվորի կողքին»,- մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա շեշտեց, որ դաշինքի կողքին կանգնելով ժողովուրդը հայրենանվեր առաքելություն է իրականացնում, քանի որ օգնում է երկիրը վտանգից, անդունդում դուրս հանելուն:
ՀՅԴ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին կանխելու են չարիքի կառավարության վերարտադրությունը։
«Պետք է ձևավորել նոր որակի ազգային իշխանություն, որը պրոֆեսիոնալ, հայրենասեր է, քաջ գիտակցում է մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների խորությունը, տիրապետում է բոլոր խնդիրներին և պատրաստ է դրանք լուծել։ Այդ թիմը «Հայաստան» դաշինքն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է. Ռոբերտ Քոչարյան
- Նիկոլն իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնի․ Իշխան Սաղաթելյան
- Ծիծաղեք ծաղրածուի վրա, անցնենք առաջ, մղձավանջին մնացել է 5 օր․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան