Որ երկրներին են ռուսներն համարում «ընկեր» կամ «թշնամի»․ Լևադա կենտրոն
Յուրաքանչյուրը, որը ժամանակ է անցկացրել Ռուսաստանում կամ մի փոքր ուսումնասիրել է լեզուն, գիտի, որ ռուսներն ունեն «բարեկամության» հատուկ հասկացություն: Ընկեր բառը ռուսերեն՝ «друг», ենթադրում է հարաբերություններ շատ ավելի խորը, մտերմիկ և ամուր, քան այն, ինչ սովորաբար անցնում է անգլերեն «ընկեր» բառի տակ: Ռուսները դրա համար այլ բառ ունեն՝ «знакомий» (ծանոթ): Այս մասին գրում է gzeromedia-ն։
Եվ այսպես, ո՞ր երկրներն են ռուսները համարում իրենց «ընկերներ» ու «թշնամիներ», պարզել է Մոսկվայում գործող «Լևադա» կենտրոնի վերջին հարցումը։
Թերեւս զարմանալի չէ, որ այս օրերին ԱՄՆ-ը գլխավորում է «թշնամու» ցուցակը: Բայց հենց երկրորդ տեղում է Ուկրաինան՝ մի երկիր, որտեղ շատ ռուսներ ունեն ամուր ընտանեկան և պատմական կապեր: Իրադարձությունները սրվել են 2014-ից հետո, երբ Ռուսաստանի կողմից Ղրիմը «բռնակցվեց» Ռուսաստանին և արևելքում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Ուկրաինային հաջորդում են Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը։
Ռուսների համար «ընկեր» պետությունների ցանկը գլխավորում է Բելառուսը՝ 58 տոկոսով, այնուհետ Չինաստանը, Ղազախստանը, Հայաստանը՝ 16 տոկոսով, ու Հնդկաստանը։